BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 2011թ.ի մարտի դրությամբ, Հայաստանում պիրատության մակարդակը կազմում է 90 տոկոս։ Նույն կազմակերպության փորձագետ Նարինե Մկրտչյանի խոսքով՝ մեր երկրում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիցենզիոն ծրագրեր (արդարադատության եւ կրթության ու գիտության նախարարությունները):
Մկրտչյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում 2010թ-ից ոստիկանության հետ համատեղ ավելի կոշտ պայքար է սկսվել ոչ լիցենզիոն ծրագրերի վաճառքի եւ տարածման առումով։ Որոշ գործեր ընթացքի մեջ են, որոշ գործեր կարճվել են, քանի որ օրինախախտներն ընդունել են իրենց մեղքը եւ ծրագրերի իրավատիրոջը՝ այս դեպքում «Մայքրոսոֆթ»-ին վճարել համապատասխան փոխհատուցում։
«Հարուցված 3 քրեական գործերով, փորձագետների եզրակացության հիման վրա, վնասի չափը կազմում է մոտ 110 հազար դոլարին համարժեք դրամ»,- ասաց Ն. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ 3 տարվա ընթացքում
...
Կարդալ ամբողջը »