«Ֆայբերնետ» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանից Հայաստան եկող ինտերնետ կապի խողովակները և մալուխը հավանաբար կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ։
«Ի պատասխան վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանն այն մասին, թե ով է կտրել մեր ընկերության կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից վարձակալվող մալուխը, շտապում ենք տեղեկացնել, որ իրոք, ուրբաթ մայիսի 20-ին ժամը 15:50-ի սահմաններում ամբողջությամբ խափանվել է կապը «Ֆայբերնետ» ընկերության ցանցի և ինտերնետ հասանելիություն մատակարարող բոլոր այլ միջազգային ցանցերի միջև»,-գրված է «Ֆայբերնետ»-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է ընկերությունը, դեպքի վայր են ժամանել ինչպես մեր թե՛ «Ֆայբերնետ»-ի և թե՛ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, և հայտնաբերել են մալուխի վնասված հատվածը: Պարզվել է, որ վնասված հատվածում կտրված է ինչպես առաջին արտաքին պաշտպանիչ
...
Կարդալ ամբողջը »