Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը աջակցելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է «Էլեկտրոնային առեւտուր. Նոր հնարավորություններ հայկական շուկայում» թեմայով սեմինար-կլոր սեղանը։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 20-ին «Անի» հյուրանոցում։ Սեմինարի ընթացքում կներկայացվեն Էլեկտրոնային առեւտրի առկա ենթակառուցվածքները, տեխնիկական եւ իրավական խնդիրները:
Միջոցառման ամփոփման ժամանակ ընկերությունները կառաջադրեն խնդիրներ, որոնք հետագայում կքննարկվեն էլեկտրոնային առեւտրի զարգացման միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
Նախատեսվում է, որ միջոցառմանն կմասնակցեն «Բուկինիստ», «Ռ եւ Վ Կոմֆորտ», «Իդրամ», «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ, «Հելիքս Կոնսալտինգ» , «Կասկադ Ինշուրանս», «Ղ-Տելեկոմ», «Օրանժ Արմենիա», «Հայկական ծրագրեր», «Ֆայն», «Ապագա Թեքնոլոջիս» եւ այլ ընկերություններ։
Սեմինար-կլոր սեղանի գործընկերներ են ՀՀ Կենտրոնա
...
Կարդալ ամբողջը »