Google կորպորացիան մտադիր է աշխարհի 19 լեզուներով սոցիալական որոնման (Social Search) համակարգ ներդնել։ 2009 թվականից այն գործում է միայն անգլերեն լեզվով։
Տվյալ որոնման արդյունքում կարտացոլվի այն մարդկանց մասին տեղեկատվությունը, որոնց հետ Facebook-ում, Twitter-ում, Google Buzz-ում ընկերացել է կամ մշտապես շփվում է այս կամ այն օգտագործողը։ Որոնման համակարգից կարելի է օգտվել միայն այն դեպքում, եթե մուտք ես գործում եւ ակտիվացնում ես քո աքաունթը Google ծառայությունում, հայտնում է newsland.ru-ն։