|     | | Վիճակագրություն |  |   Մեկնաբանություններ: 69  Ֆորումներ: 102/508  Նկարներ: 77  Բլոգներ: 14  Նորություններ: 353  Բեռնումներ: 1074   Կայքադարան: 15   Խաղեր: 214  Հ.Տ.Հ: 64  Հյուրերի գիրք: 39 
 
 Ընդանուր: 1 Հյուր: 1 Անդամ: 0 | 
 | 
   | 
|  |  | Գլխավոր » 2011 » Մայիս » 13 
 | | 
 Facebook սոցիալական ցանցը խոստովանել է, որ վարձել է Burson-Marsteller ընկերությանը, որպեսզի վնասի Google-ի հեղինակությանը ամերիկյան մամուլի միջոցով:
 Burson-Marsteller-ի ղեկավարները դիմել են հայտնի բլոգեր Քրիստոֆեր Սոգոյանին, խնդրելով տարածել տեղեկություններ Google-ի կողմից իր օգտվողների տվյալների անձեռնմխելիության խախտումների մասին: Փոխարենը PR-ընկերությունը Քրիստոֆերին խոստացել է օգնել հոդվածներ տպել Huffington Post եւ The Washington Post պարբերականներում:
 
 «Ամերիկյան քաղաքացիները պետք է իմանան, որ Google-ն ամեն օր ներխուժում է իրենց անձնական տվյալների մեջ, առանց իրենց համաձայնության»,- բլոգերին ասել են Burson-Marsteller-ից:
 
 Սոգոյանը հրաժարվել է, ապա նամակը զետեղել ինտերնետում: The Daily Beast-ի աշխատակից Դեն Լայոնսն իր հերթին գտել է ապացույցներ, որ Burson-Marsteller-ին վարձել է Facebook-ը:
 
 | 
| 
 Աֆղանական իսլամիստական «Թալիբան» շարժումը Twitter-ում մի քանի լեզուներով միկրոբլոգ է ստեղծել: @alemarahweb-ը, որը վարում է Մոստաֆա Ահմեդին, տվյալ պահին կարդում է առնվազն 500 օգտագործող: Միաժամանակ այնտեղ հայտնվել են մի քանի հաղորդագրություններ, որոնք պատմում են «անհավատների ուժերին հարվածելու», «Քարզայի մարիոնետայի ռեժիմի» մասին, գրում է Rosbalt-ը:
 Նշվում է, որ հրապարկումների օպերատիվությամբ թալիբները երբեմն գերազանցում են նաեւ կոալիցիան ուժերի մամուլի ծառայությանը: ՆԱՏՕ-ում արդարանում են նրանով, որ իրենք փորձում են ավելի ճշտգրիտ տեղեկատվություն հաղորդել:
 
 | 
| 
 Facebook-ում սփյուռքահայ լրագրողների խումբը հարձակման է ենթարկվել թուրք ազգայնական հաքերնրի կողմից: «Nouvelles dArménie»-ն գրում է, որ թուրքերը կարողացել են կոտրել խմբի անդամների էջը, հեռացրել են էջի իրական ադմիններին, եւ բոլորին ադմինիստրատորի հնարավորություն տվել: Որոշ լրագրողներ դրանից հետո անձնական հաղորդագրություններով սպառնալիքներ են ստացել, որից հետո դուրս են եկել կայքից: | 
 | 
 |  |  |