Հայկական թիմը մասնակցելու է Նյու Յորքում հուլիսին Microsoft-ի կազմակերպած Imagine Cup մրցույթին` տեխնոլոգիաների համաշխարհային ուսանողական առաջնությանը, հաղորդում է «Asbarez»-ը:
Երեւանի պետհամալսարանի թիմը լինելու է 73 երկրների 400 մասնակիցների շարքում, որոնք մասնակցելու են առաջնությանը տարբեր դասակարգումներում, ինչպես` ծրագրային ապահովման մշակում, ներդրվող հավելվածների մշակում, խաղերի, թվային ստեղծագործության մրցույթներ, Windows Phone 7-ի մրցույթ եւ այլն:
X-Tech անունով հայկական թիմը մասնակցելու է ծրագրային ապահովման մշակման մրցմանը: