Samsung ընկերությունը ներկայացրել է 3D-հեռուստացույց`D9500 լուսադիոդային լուսավորմամբ: Հեռուստացույցի էկրանը կազմում է 75 դյույմ (190 սանտիմետր), ինչը դարձնում է ամենամեծ մատչելի մոդելը, գրում է Akihabaranews-ը:
Հեռուստացույցի վրա կարելի է տեղադրել Skype, օգտվել Facebook-ից եւ Twitter-ից:
Հեռուստացույցն աշխատում է 240 հերց հաճախականությամբ: 3D-ի համար պետք է օգտվել հատուկ ակնոցներից:
Նորամուծությունը առայժմ հայտնվել է միայն հարավկորեական շուկայում, այն կարելի է գնել 17,6 հազար դոլարով: