Ուրբաթ, 2024 Ապր. 19, 05:54
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 2
Հյուր: 2
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մայիս » 31 » Կառավարությունը դրժել է Microsoft-ին տրված խոստումները
22:26
Կառավարությունը դրժել է Microsoft-ին տրված խոստումները

BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 2011թ.ի մարտի դրությամբ, Հայաստանում պիրատության մակարդակը կազմում է 90 տոկոս։ Նույն կազմակերպության փորձագետ Նարինե Մկրտչյանի խոսքով՝ մեր երկրում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիցենզիոն ծրագրեր (արդարադատության եւ կրթության ու գիտության նախարարությունները):


Մկրտչյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում 2010թ-ից ոստիկանության հետ համատեղ ավելի կոշտ պայքար է սկսվել ոչ լիցենզիոն ծրագրերի վաճառքի եւ տարածման առումով։ Որոշ գործեր ընթացքի մեջ են, որոշ գործեր կարճվել են, քանի որ օրինախախտներն ընդունել են իրենց մեղքը եւ ծրագրերի իրավատիրոջը՝ այս դեպքում «Մայքրոսոֆթ»-ին վճարել համապատասխան փոխհատուցում։

«Հարուցված 3 քրեական գործերով, փորձագետների եզրակացության հիման վրա, վնասի չափը կազմում է մոտ 110 հազար դոլարին համարժեք դրամ»,- ասաց Ն. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ 3 տարվա ընթացքում Հայաստանում ոչ օրինական ծրագրերի կիրառման հետեւանքով «Մայքրոսոֆթ» ընկերությանը վճարվել է մոտ 10 հազար դոլար կամ 3 մլն դրամից ավելի: Փորձագետի խոսքով՝ համապատասխան գործողություները վստահություն են ներշնչում օտարերկրյա կազմակերպություններին` Հայաստանում ներդրումներ կատարելու համար:

Հայաստանի կառավարությունը Microsoft կորպորացիայի հետ համագործակցության պայմանագիր կնքել է դեռեւս 2007թ., որի համաձայն՝ Microsoft-ը Հայաստանում մի շարք ներդրումային, կրթական եւ նորարարական ծրագրեր պետք է իրականացներ։ Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը որ ընկերությունը կատարել է իր ստանձնած պարտավորությունները, սակայն կառավարության պարտավորությունների կատարումը կարծես դանդաղում է։

«Կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման գործում նույնպես դրական միտումներ կան, հատկապես՝ հեղինակային իրավունքի դաշտի բարելավման ուղղությամբ, սակայն դա կառավարության ստանձնած ընդամենը մի պարտավորությունն է»,-ասաց Գ. Բարսեղյանը՝ նշելով, որ ըստ համաձայնագրի՝ Հայաստանում պետական գնումներով ձեռք բերվող նոր համակարգիչները պետք է լիցենզիոն ծրագրային ապահովում ունենային։ Կառավարությունը պետք է ստանձներ նաեւ բանակցությունների սկսումը, որպեսզի պետական ապարատում օգտագործեին միայն լիցենզիոն ծրագրեր։ Այս մասով, սակայն, շարժ կարծես թե չի նկատվում։

Գ. Բարսեղյանի խոսքով՝ ոչ միայն Microsoft-ը, այլեւ ցանկացած այլ միջազգային հեղինակավոր ընկերություն ավելի շատ կհարգի այն երկրներին եւ կառավարություններին, ովքեր օրինակ են ծառայում երկրում օրինականության հաստատմանը՝ օգտագործելով օրինական ծրագրային ապահովվում։

«Պետական կառույցների կողմից օրինական ծրագրերի կիրառումը կարող է լավագույն օրինակը հանդիսանալ այլ ընկերությունների համար, եւ այդպիսով նպաստել երկրում պիրատության մակարդակի նվազմանը»,-ասաց Գ. Բարսեղյանը։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի կառավարությունը վերջերս Microsoft կորպորացիայի հետ համագործակցության պաշտոնական համաձայնագիր կնքեց։ Ըստ այդմ, բոլոր պետական կառույցները, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը, պետք է օգտագործեն միայն օրինական լիցենզիա ունեցող ծրագրային ապահովում։ Կնքված համաձայնագիրը նպատակ ունի նվազեցնել Ադրբեջանում պիրատական ծրագրերի օգտագործման մակարդակը։ Նշենք, որ BSA ուսումնասիրությունների համաձայն՝ 2011թ մայիսի դրությամբ Ադրբեջանում պիրատությունը գնահատվում է 88 տոկոս։

Դիտել են: 520 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100