Google ինտերնետ կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել է Google Wallet նոր ունիվերսալ վճարային համակարգը, որը ցանկացած գնումի եւ ծառայության դիմաց թույլ կտա վճարել բջջային հեռախոսի միջոցով՝ փոխարինելով սովորական կրեդիտային քարտին։ «Վերջին մի քանի հազար տարվա ընթացքում փոփոխվել է փողի երեք ձեւ՝ մետաղադրամ, թղթադրամ եւ կրեդիտային քարտեր։ Այժմ մենք պատմական նոր հերթափոխի ճանապարհին ենք, որը թույլ կտա Ձեր հեռախոսը դարձնել Ձեր դրամապանակը»,- հայտնել է ընկերությունը։
Այս ծառայությունը հասանելի է դեռեւս Android սմարթֆոն Google Nexus S 4G-ի համար։