Ուրբաթ, 2024 Ապր. 19, 21:55
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մայիս » 1 » Ucom-ն իր բաժանորդների համար նոր օֆերտա է հրապարակել
12:33
Ucom-ն իր բաժանորդների համար նոր օֆերտա է հրապարակել

Ucom ընկերությունը ապրիլի 20-ին նոր հրապարակային օֆերտա է հրապարակել, որը ուժի մեջ կմտնի 2011թ. մայիսի 21-ից։ Հին օֆերտայի հիման վրա բոլոր բաժանորդների հետ կնքված պայմանագրերի պայմանները համարվում են ամբողջովին փոխարինված նոր օֆերտայի պայմաններով:

խնդրանքով Ucom ընկերության իրավաբան Գեւորգ Աթոյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց նոր պայմանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եթե բաժանորդը մինչեւ սույն թվականի մայիսի 21-ը գրավոր առարկություն չներկայացնի նոր օֆերտայի վերաբերյալ, ապա դա ընկերության կողմից կընկալվի որպես համաձայնության նշան։

Գ. Աթոյանը վստահեցրեց, որ հին օֆերտայի հիման վրա բաժանորդների հետ կնքված պայմանագրերի պայմանները էական փոփոխության չեն ենթարկվել՝ պարզապես որոշ ձեւակերպումներում հստակեցում է մտցվել։ Թե կոնկրետ ինչ հստակեցումների մասին է խոսքը՝ իրավաբանը հրաժարվեց մեկնաբանել՝ խորհուրդ տալով ինքնուրույն փնտրել տարբերությունները։

Ինչ վերաբերում է սակագների փոփոխությանը, ապա Գ. Աթոյանն ասաց, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սակագները բարձրացնելու դեպքում 30, իսկ իջեցնելու դեպքում՝ գոնե 4 օր առաջ ընկերությունը պետք է տեղեկացնի իր բաժանորդներին։

«Առանց լուրջ պատճառների մենք չենք կարող սակագները բարձրացնել, դա պետք է հիմնավորենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»,- ասաց Գ. Աթոյանը՝ հավելելով, որ ոչ միայն Ucom-ը, այլեւ բոլոր ինտերնետ մատակարարները Հայաստանում եւ աշխարհում նման կերպ են աշխատում։

Թե որքան են այս պահին Ucom-ի բաժանորդները՝ Գ. Աթոյանը նույնպես հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, թե դա առեւտրային գաղտնիք է։
Դիտել են: 585 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100