Տոկիոյի էլեկտրահաղորդակցության համալսարանի գիտնականները հեղափոխական սարք են ստեղծել, որն ունակ է մեծ հեռավորությունից փոխանցել համբույրը:
Հետազոտողների խոսքով, այդ սարքը մեծ հեղինակություն ձեռք կբերի սոցիալական ցանցի օգտագործողների մոտ, հաղորդում է «ЕвроСМИ»-ն:
Սարքը միացվում է համակարգչին: Միմյանցից հեռու գտնվող օգտագործողները բերանն են դնում հատուկ պլաստիկե ծայրակալը եւ սկսում այն «համբուրել», լեզվով այն պտտելով ժամացույցի լսաքի ուղղությամբ, կամ` հակառակը: Դա գործի է գցում երկրորդ սարքի ծայրակալը, որը գտնվում է մյուս օգտագործողի բերանում:
Մոտ ժամանակներս հնարավոր է, պլաստիկե սարքը փոխարինել ավելի փափուկ նյութով:
|