հինգշաբթի, 2024 Մար. 28, 17:30
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մայիս » 4 » Orange Արմենիա ընկերությունը ներգրավվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրում
16:23
Orange Արմենիա ընկերությունը ներգրավվեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրում

Orange Արմենիա ընկերության վաճառքի ցանցում այսուհետ կվաճառվեն նաեւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրով նախատեսված համակարգիչներ: Այսօր` մայիսի 4-ին դրա վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Orange Արմենիա-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:


Orange-ի ցանցում համակարգիչների վաճառքը կիրականացվի 0 տոկոս կանխավճարով եւ 2 տարի մարման ժամկետով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով` համակարգիչները ներկայում այնքան էլ մատչելի չեն հասարակության լայն խավերին, սակայն պետությունը վարկային միջոցներից զգալի գումարներ է հատկացրել դրանք մատչելի դարձնելու համար: Orange Արմենիա-ի ներգրավումը ծրագրում թույլ է տալիս լուծել մարզերում համակարգիչների վաճառքի ծավալների ավելացման հարցը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ «Համակարգիչ բոլորի համար ծրագրով» արդեն իսկ վաճառվել են 17 հազ. համակարգիչներ: «Ծրագիրը չի փոխարինում գործող վաճառակետերին, այլ կատալիտիկ դեր է խաղում այդ շուկայում»,- հայտարարեց Բ. Ենգիբարյանը: Նրա տեղեկացմամբ` 2010 թ. Հայաստան է ներկրվել 34 հազ. դյուրակիր համակարգիչ` 2009-ի 6 հազարի փոխարեն: Սպասվում է, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին առաջիկայում կմիանան նոր ընկերություններ: Ներկայում ծրագիրը առաջարկում է միայն HP ընկերության համակարգիչներ:

Ըստ Ենգիբարյանի` ծրագրում ընդգրկված համակարգիչներն առաջիկայում կվաճառվեն նաեւ ինտերնետային կապի հետ` գնորդը հնարավորություն կստանա միանգամից միանալ ինտերնետին:
Դիտել են: 529 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100