Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, կանադացի Ուիլլարդ Բոյլը, ով բացահայտել էր աշխարհին թվային լուսանկարչության հնարավորությունները, մահացել է կյանքի 87-րդ տարում, հաղորդում է կանադական CBC հեռուստաընկերությունը:
Օպտիկական կիսահաղորդիչ սենսորների մշակման համար Բոյլը 2009թ. Նոբելյան մրցանակը կիսել էր ամերիկացի գիտնական Ջորջ Սմիթի հետ:
Այդ տեխնոլոգիան ճեղքում դարձավ դիտողական աստղագիտության համար, հնարավորություն տվեց հեռավոր շատ գալակտիկաներ հայտնագործել:
|