Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Չենդու քաղաքի էլեկտրատեխնիկայի արտադրության գործարանում մայիսի 20-ին պայթյուն է եղել: Երկու մարդ զոհվել է, առնվազն 16-ը վիրավորվել են:
Գործարանը պատկանում է թայվանական Foxconn ընկերությանը, որը Apple մակնիշի տակ թողարկվող արտադրանքի խոշոր արտադրողներից է: Պայթյունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ արտադրվում են iPad2-ի պլանշետները, գրում է Lenta.ru-ն:
Պայթյունի ժամանակ շենքում մի քանի հարյուր մարդ է գտնվել:
Չինական իշխանությունների կողմից իրականացվում է հետաքննություն, չի բացառվում, որ պայթյունի պատճառը տեխնիկական անվտանգության խախտումները լինեն:
|