Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկան փորձաքննությունների բաժնի ղեկավար Դավիթ Մելքումյանը մայիսի 4-6-ը մասնակցել է Վիեննայում կայացած Դատափորձաքննական կազմակերպության եվրոպական ցանցի (ENFSI) պայթուցիկ նյութերի հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի (FINEX) ամենամյա համաժողովին:
Ինպես NEWS.am-ին հայտնեց ՓԱԲ հասարակայնության հետ կապերի պատասխանտու Լանա Մշեցյանը, Հայաստանն առաջին անգամ է մասնակցել նման միջոցառման, թեեւ 2009թ-ից խմբի ասոցիացված անդամ է:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է 26 երկրից 69 փորձագետ: Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել մի շարք գիտական քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում պայթուցիկ նյութերի հետզոտման մեթոդիկան, քննարկել իրենց հետաքրքրող հարցեր:
Դ. Մելքումյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ
|