Google ընկերությունը երաժշտական սեփական ծառայության նախնական տարբերակն է գործարկել։ Մայիսի 11-ի առավոտյան ժամերին նոր գործարկված Music Beta ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտագործողներին։ Թե երբ ծառայությունը հասանելի կլինի եվրոպայի օգտագործողներին առայժմ չի հաղորդվում։
Յուրաքանչյուր օգտագործող կարող է մինչեւ 20 հազար երաժշտական ֆայլ գրանցել իր մոտ, սակայն ներբեռնելու հնարավորություն չի ունենա։ Գրանցած երաժշտական ֆայլերը հասանելի կլինեն միայն ինտերնետի առկայության դեպքում, եւ կպահպանվեն Google-ի սերվերներում։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս կերպ ցանցային գերհսկան փորձում է պայքարել ապօրինի կոնտենտի դեմ։ Ըստ փորձագետների՝ Google-ի նոր ծառայությունը մրցակից է Amazon-ի Cloud Drive ծառայությանը, որը գործարկվել է այս տարվա մարտի վերջերին։
|