հինգշաբթի, 2024 Ապր. 25, 04:43
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մայիս » 23 » Ֆայբերնետ ընկերության ինտերնետ կապ մալուխը կտրել են սղոցով
15:01
Ֆայբերնետ ընկերության ինտերնետ կապ մալուխը կտրել են սղոցով

«Ֆայբերնետ» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանից Հայաստան եկող ինտերնետ կապի խողովակները և մալուխը հավանաբար կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ։


«Ի պատասխան վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանն այն մասին, թե ով է կտրել մեր ընկերության կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից վարձակալվող մալուխը, շտապում ենք տեղեկացնել, որ իրոք, ուրբաթ մայիսի 20-ին ժամը 15:50-ի սահմաններում ամբողջությամբ խափանվել է կապը «Ֆայբերնետ» ընկերության ցանցի և ինտերնետ հասանելիություն մատակարարող բոլոր այլ միջազգային ցանցերի միջև»,-գրված է «Ֆայբերնետ»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է ընկերությունը, դեպքի վայր են ժամանել ինչպես մեր թե՛ «Ֆայբերնետ»-ի և թե՛ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, և հայտնաբերել են մալուխի վնասված հատվածը: Պարզվել է, որ վնասված հատվածում կտրված է ինչպես առաջին արտաքին պաշտպանիչ խողովակը, այնպես էլ երկրորդ պաշտպանիչ խողովակը և ինքը՝ մալուխը:

Տեղում կատարվել է լուսանկար։ Հիմք ընդունելով կատարված լուսանկարները՝ «Ֆայբերնետ»-ը հակված է ենթադրել, որ խողովակները և մալուխը կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ:

«Ֆայբերնետ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների աշխատակիցների շնորհիվ մալուխի վնասված հատվածը վերականգնվել է հնարավորինս սեղմ ժամկետներում:

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների կողմից արձանագրություն է կազմվել տեղի ունեցածի վերաբերյալ և տարվում է հետաքննություն: Ըստ «Ֆայբերնետ»-ի՝ հետաքննությունն ավարտվելուց հետո «ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները կտրամադրեն մանրամասն տեղեկատվություն։

«Ֆայբերնետ»-ը նշում է, որ հակված չեն տարածված այն կարծիքին, թե տեղի ունեցածը մրցակիցների կողմից կատարված գործողություն է։

«Չնայած շուկայում առկա բավական լուրջ մրցակցությանը՝ մենք կարողանում ենք պահպանել մեր մրցակիցների հետ առողջ հարաբերությունների մթնոլորտը։ Մասնավորապես նմանատիպ պատահարների հետևանքներից խուսափելու նպատակով, «Ֆայբերնետ» ընկերությունը բանակցություններ է վարել իր մրցակից ընկերությունների հետ, նրանցից ստացել ենք հստակ կոմերցիոն առաջարկներ, որոնք թույլ կտան ձեռք բերել պահուստային թողունակություններ ՀՀ տարածքում նման իրավիճակներից խուսափելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ և հավելվում, որ վերջերս ընկերությունը մի շարք լուրջ քայլեր է ձեռնարկել ՀՀ տարածքից դուրս գտնվող կապուղիների պահուստայնությունն ապահովելու և որակական չափանիշները բարելավելու ուղությամբ, որոնց մասին առավել մանրամասն կտեղեկացվի մոտակա օրերին:

Դիտել են: 674 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100