Facebook-ում սփյուռքահայ լրագրողների խումբը հարձակման է ենթարկվել թուրք ազգայնական հաքերնրի կողմից: «Nouvelles dArménie»-ն գրում է, որ թուրքերը կարողացել են կոտրել խմբի անդամների էջը, հեռացրել են էջի իրական ադմիններին, եւ բոլորին ադմինիստրատորի հնարավորություն տվել: Որոշ լրագրողներ դրանից հետո անձնական հաղորդագրություններով սպառնալիքներ են ստացել, որից հետո դուրս են եկել կայքից:
|