ԱՄՆ-ը 19 միլիոն դոլար է հատկացնելու ինտերնետ-գրաքննության դեմ պայքարելու համար Չինաստանում եւ Իրանում, եւ այլ երկրներում, որտեղ հասանելիությունը կարգավորվում է իշխանությունների կողմից:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մայքլ Պոզների խոսքով, միջոցները հատկացվելու են առաջավոր տեխնոլոգիաների ստեղծման համար, որոնք կարող են գտնել արգելափակող ռեսուրսներն ու հանել սահմանափակումները:
Նշենք, որ անցած տարվա հունիսին Google-ը դիմել էր ԱՄՆ կառավարությանն ու եվրոպական երկրներին` խնդրելով ճնշում բանեցնել Չինաստանի վրա: Ըստ Google-ի, դա ազատ առեւտրի կանոնների խախտում է:
|