Ուրբաթ, 2024 Մայ. 17, 10:22
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Հոկտեմբերի վերջի դրությամբ ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի 38 քաղաքի բնակիչներ: Տարեսկզբից այն քաղաքների ցանկում, որտեղ հասանելի է Hi Line-ը ընդգրկվել են, մասնավորապես, Ագարակը, Ապարանը, Արթիկը, Բաղրամյանը, Վարդենիսը, Քաջարանը, Մարտունին, Նոր Հաճնն ու Մեծամորը: Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մատչում սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: 2009թ-ի վերջի դրությամբ ծառայությունը հասանելի էր Հայաստանի 24 քաղաքում:

«Վերջին ամիսներին «ԱրմենՏել» ընկերությունը ոչ միայն էապես ընդլայնել է Hi Line ծառայության աշխարհագրությունն, այլև ավելացրել է ցանցի հզորությունն այն քաղաքներում, որտեղ ծառայությունն ար ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 713 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 30 | Մեկնաբանություն (0)


Աշխարհի առաջին Walkman նվագարկիչների վաճառքի մեկնարկից 31 տարի անց Sony ընկերությունը որոշել է դադարեցնել վերջիններիս արտադրությունը: Ձայներիզների Walkman նվագարկիչները շուկայում հայտնվել էին 1979 թվականին` բացելով Sony ընկերության համար պատմական նոր էջ: Մինչ այս Sony-ին շուկայում չէր առաձնանում, և ընկերության անհատական աուդիո շուկան սահմանափակվում էր միայն ռադիոընդունիչներ արտադրությամբ: Walkman նվագարկիչները հեղափոխություն կատարեցին շուկայում` հնարավորություն տալով սպառողներին լսել իրենց նախընտրած երաժշտությունը: Հետագայում, Sony ընկերության այս «հեղափոխական» արտադրանքը դարձավ այլ ընկերությունների կրկնօրինակման առարկա: Նմանատիպ արտադրանք սկսեցին ներկայացնել սկզբնական շրջանում ճապոնական, հետագայում նաև աշխարհի տարբեր երկրներում գործող առաջատար ընկերությունները: Հատկանշական է, որ առաջիկա տարիներին, որքան էլ Sony-ն փորձեց, չկարողացավ գերակատարել իր ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 569 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 28 | Մեկնաբանություն (0)


«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին: Սկսած սույն թվականի հոկտեմբերի 26-ից` բացի Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռվա և Արագածոտնի շրջաններից, ծրագիրը կիրականացվի նաև Կոտայքի և Շիրակի մարզերում: Ինչպես նշվում է «ԱրմենՏել» ընկերության տարածած հաղորդագրության մեջ` «Շարժական գրասենյակ»-ը տրամադրում է ընկերության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն:

«ԱրմենՏել-ը, հանդիսանալով խոշորագույն միասնական օպերատոր, մատուցում է կապի ծառայությունների ամենալայն շրջանակն ողջ երկրում: Մենք հետագայում մտադիր ենք էլ ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 870 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 23 | Մեկնաբանություն (0)


Orange-ը համալրում է իր հեռախոսների պորտֆոլիոն HD բարձր հստակության ձայնի հնարավորություն ունեցող նոր սմարթֆոնով` Nokia 5230-ով: Ընկերության հայտարարության համաձայն` այս նորաոճ սմարթֆոնը, որն արդեն վաճառքում է Orange-ի խանութներում, ընտրության ավելի մեծ հնարավորություն կտա այն բաժանորդներին, ովքեր պահանջկոտ են ինչպես հեռախոսային խոսակցության ձայնի որակի, այնպես էլ հեռախոսի դիզայնի նկատմամբ: Վառ, աչքի ընկնող Nokia 5230-ը նորարար դիզայնի և գերարդիական տեխնոլոգիաների համատեղում է, որը թույլ է տալիս մատի մի հպումով ունենալ ժամանցի բազմազան ծառայություններ: Symbian օպերացիոն համակարգով աշխատող և սենսորային էկրանով այս սմարթֆոնն աշխատում է ինչպես 2G, այնպես էլ 3G+ ցանցերում: Սմարթֆոնը համալրված է նաև GPS-ով և ունի Nokia Maps ծառայությունը:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է, որն իր ցանցում ներդրել է Wideband AMR* տեխնոլո ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 654 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 22 | Մեկնաբանություն (0)


Orange Armenia-ն պատրաստվում է Հայաստանում ներկայացնել Windows Phone 7 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ: Այս մասին նշել է Orange Armenia ընկերության ղեկավար Բրունո Դյութուան` պատասխանելով իր բլոգի այցելուներից մեկի հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ընկերությունը Հայաստանում ներկայացնել Windows Phone 7 օպերացիոն համակարգով հեռախոսները: Բրունո Դյութուան նշել է, որ հարցն ավելի քան ճիշտ ժամանակին է, քանի որ վերջերիս` հոկտեմբերի 11-ին Orange-ի մայր ընկերության` Ֆրանս Տելեկոմ Խմբի և Microsoft ընկերության գլխավոր տնօրենները հանդիպել են և հայտարարել երկարաժամկետ համագործակցության, և մասնավորապես, Orange-ի գործունեության երկրներում Windows Phone 7-ի ներմուծման մասին:

Հիշեցնենք, որ հենց այս տարվա հոկտեմբերի 11-ին էլ ԱՄՆ-ում տեղի էր ունեցել հեռախոսային նոր օպերացիոն համակարգի` Windows Phone 7-ի շնորհանդեսը, որի շրջանակներում ներկայացվել են նաև 9 նոր ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 675 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 22 | Մեկնաբանություն (0)

Ամբողջ աշխարհի բջջային հեռախոսների սեփականատերերի համատեղ ջանքներով յուրաքանչյուր վայրկյան ուղարկվում է 200 հազար sms-հաղորդագրություն: Այսպիսի տվյալներ է հրապարակել Հեռահաղորդակցության միջազգային միությունը (International Telecommunication Union, ITU): Կազմակերպությունն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է ամփոփ զեկույցի տեսքով: Այսպես, պարզվում է, որ հեռախոսային նամակագրության առավել մեծ սիրահարնել են ամերիկացիները և ֆիլիպինցիները: Ընդհանուր առմամբ, ITU-ի տվյալների համաձայն, այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում ուղարկվել է 6,1 մլրդ sms-հաղորդագրություն: Ըստ հաշվարկների` բջջային օպերատորներն այս նույն ժամանակահատվածի կտրվածքով մեկ վայրկյանում աշխատել են 14 հազար դոլար` մեկ sms-ի արժեքը միջինը 0,07 դոլար դիտարկելու դեպքում:
Հեռահաղորդակցության միջազգային միությունը ներկայացրել է նաև որոշ կանխատեսումներ ամբողջ աշխարհում ինտերնետ-օգտագործողն ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 617 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 22 | Մեկնաբանություն (0)

Վաղը` հոկտեմբերի 22-ին, կկայանա «ԱրմՌոբոտիքս ակումբ»-ի առաջին հանդիպումը: Այս ակումբի նպատակն է համախմբել տեխնոլոգիական ոլորտով և ռոբոտաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին, հնարավորություն տալ մասնակիցներին քննարկել ոլորտին վերաբերող և իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև հնարավորություն տալ երիտասարդներին մշակել առաջարկներ ու իրականացնել դրանք: «ԱրմՌոբոտիքս ակումբ»-ի առաջին հանդիպման օրակարգում նախատեսվում են ելույթներ հետևյալ թեմաներով` «Հայաստանում ձեռնարկատիրության զարգացում» /ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան/, «Հայաստանում ռոբոտաշինության զարգացում» / Հուրնեթ ընկերության տնօրեն Արթին Բարսեղյան/, «Ակումբի նպատակները և հեռանկարները»: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին ժամը 19:15 ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ 13-րդմասնաշենք առաջին հարկում:

Նշենք նաև, որ ArmRobotics առաջնությունն, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միություն ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 655 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 22 | Մեկնաբանություն (0)

Այսօր Orange Expo ցուցահանդեսի վերջին օրն էր: Երեք օր շարունակ բոլոր այցելուների համար Orange-ի գլխավոր խանութի ստորին հարկում տեղակայված հատուկ ցուցասրահում Orange Expo ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնց մի մասը դեռ չեն գործարկվել Հայաստանում, իսկ մի մասն էլ արդեն ընկերությունը ներկայացնում է հայաստանյան սպառողին: Ցուցահանդեսում ընդհանուր առմամբ ներկայացված են նմուշներ Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաների` Orange Labs-երի ամենահետաքրքիր ապրանքներն և ծառայությունները: Հատկանշական է, որ առաջին անգամ Orange Expo-ն անցկացվում է Orange տեխնոկենտրոնի սահմաններից դուրս:

Հայաստանում Orange Expo ցուցահանդեսը ներկայացվեց մի քանի հիմնական բաժիններով: «Թվային տուն» բաժնում ներկայացված էին Liveradio Vintage թվային ռադիոն, Set Top Box սարքավորումը, որը թույլ է տալիս բարձր հստակության HD որակով հաստատել արբա ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 695 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 18 | Մեկնաբանություն (0)

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով անհատական համակարգիչների վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում աճել են համեմատաբար փոքր տեմպերով, քան կանխատեսում էին վերլուծաբանները: Վերջիններիս գնահատմամբ` նման դինամիկան նախ և առաջ պայմանավորված է համաշխարհային շուկայում iPad-ների և նմանատիպ այլ մինի-համակարգիչների ներկայացմամբ, որով և պայմանավոված սպառողները գերադասում են գնել տեխնոլոգիական մտքի նոր նվաճումները, և ոչ թե ավանդական անհատական համակարգիչները: IDC վերլուծական գործակալության տվյալների համաձայն` այս տարվա հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում համաշխարհային շուկայում իրացվել է 89,7 մլն անհատական համակարգիչ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 11%-ով: Ըստ վերլուծական տվյալների` երրորդ եռամսյակի արդյունքներով անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատարն է Hewlett-Packard ընկերությունը, որը շուկայում իրացնել է 15,8 մլ ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 574 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 15 | Մեկնաբանություն (0)

Orange-ը հիմնում է Orange Նորարարության մրցանակ հայ ուսանողների համար: Այդ մասին այսօր հայտարարել են Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ, Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Orange Նորարարության մրցանակին կարող է արժանանալ Երևանի Պետական Համալսարանի կամ Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա մինչև վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա: Ուսանողներն իրենց հայտերն ու նախագծերը կներկայացնեն Orange Արմենիայի գրասենյակ: Նախագիծը հաստատվել է երեք տարվա համար` հետագայում երկարացման հնարավորությամբ: Առաջին մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ:

Հայաստանյան այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է Հայաստանի այն երկ ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 682 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Հոկ. 15 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 28 29 30 31 32 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100