Շաբաթ, 2024 Ապր. 20, 08:57
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 17 » Orange Expo. ապագան այսօր է
00:21
Orange Expo. ապագան այսօր է

Այսօր Orange Expo ցուցահանդեսի վերջին օրն էր: Երեք օր շարունակ բոլոր այցելուների համար Orange-ի գլխավոր խանութի ստորին հարկում տեղակայված հատուկ ցուցասրահում Orange Expo ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնց մի մասը դեռ չեն գործարկվել Հայաստանում, իսկ մի մասն էլ արդեն ընկերությունը ներկայացնում է հայաստանյան սպառողին: Ցուցահանդեսում ընդհանուր առմամբ ներկայացված են նմուշներ Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաների` Orange Labs-երի ամենահետաքրքիր ապրանքներն և ծառայությունները: Հատկանշական է, որ առաջին անգամ Orange Expo-ն անցկացվում է Orange տեխնոկենտրոնի սահմաններից դուրս:

Հայաստանում Orange Expo ցուցահանդեսը ներկայացվեց մի քանի հիմնական բաժիններով: «Թվային տուն» բաժնում ներկայացված էին Liveradio Vintage թվային ռադիոն, Set Top Box սարքավորումը, որը թույլ է տալիս բարձր հստակության HD որակով հաստատել արբանյակային կապ և ապահովել IP հեռուստատեսություն, ինչպես նաև Livephone Тouch նոր սերնդի հեռախոսը և Home Library-ն, որը թվային կոնտենտը պահելու համար նախատեսված սարքավորում է և որը կարելի է միացնել Flybox մոդեմին: «Շարժման մեջ» բաժնում ներակայցված էր LG ժամացույց Orange-ից, սարքավորում, որը թույլ է տալիս ստեղծել սեփական WiFi աղբյուրը և մի շարք այլ տեխնոլոգիաներ:

«Orange-ը Հայաստանում, ինչպես ամենուր, ներկայանում է որպես նորարար բրենդ և մենք այսօր երջանիկ ենք Հայաստանում ներկայացնել Orange Ֆրանս Տելեկոմի լաբորատորիաներում մշակված այս տպավորիչ նմուշները: Մեր ընկերության համար տեխնոլոգիաները չեն նորարարության նպատակը, այլ բաժանորդը: Մենք կարծում ենք, որ օգտագործողները չպետք է մտածեն տեխնոլոգիաների բարդության մասին, իսկ նորարարությունները պետք է ծառայեն մեր հաճախորդների կյանքն ավելի հարմարավետ, ավելի գունագեղ ու պարզապես ավելի լավը դարձնելու համար», – ցուցահանդեսի շրջանակներում նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Այս ցուցասրահում ներկայացված են ինչպես ապրանքներ և ծառայություններ, որոնք դեռ չեն գործարկվել Հայաստանում և մեզ համար ապագայի չափանիշն են, այնպես էլ ծառայություններ, որոնք արդեն մեր ընկերությունը ներկայացնում է հայաստանյան սպառողին, սակայն դեռ չեն մեկնարկել եվրոպական երկրներում: Այս վայրում մենք իսկապես ապագայի ու ներկայի սահմանագծին ենք և պատահական չէ, որ ցուցահանդեսի կարգախոսն է «ապագան այսօր է»», -ավելացրել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նշենք, որ Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ`4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը: Տեխնոկենտրոնը, օգտվելով Orange Labs-երում ստեղծված գաղափարներից և տեխնոլոգիաներից, մշակում և առաջարկում է ճիշտ ապրանքներն ու ծառայություները ճիշտ պահին, Oraneg-ի գործունեության տիրույթում որքան հնարավոր է շատ երկրների համար: Տեխնոկենտրոնի` 22 ազգության 450 աշխատակիցներն աշխատում են Փարիզում, Լոնդոնում և Ամմանում:

Աղբյուրը` www.armtech.am

Դիտել են: 688 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: orange, Orange Expo, Օրանժ-Արմենիա
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100