հինգշաբթի, 2024 Ապր. 18, 11:31
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 22 » Orange-ը ներկայացնում է HD ձայնի հնարավորությամբ նոր հեռախոս`Nokia 5230
23:58
Orange-ը ներկայացնում է HD ձայնի հնարավորությամբ նոր հեռախոս`Nokia 5230

Orange-ը համալրում է իր հեռախոսների պորտֆոլիոն HD բարձր հստակության ձայնի հնարավորություն ունեցող նոր սմարթֆոնով` Nokia 5230-ով: Ընկերության հայտարարության համաձայն` այս նորաոճ սմարթֆոնը, որն արդեն վաճառքում է Orange-ի խանութներում, ընտրության ավելի մեծ հնարավորություն կտա այն բաժանորդներին, ովքեր պահանջկոտ են ինչպես հեռախոսային խոսակցության ձայնի որակի, այնպես էլ հեռախոսի դիզայնի նկատմամբ: Վառ, աչքի ընկնող Nokia 5230-ը նորարար դիզայնի և գերարդիական տեխնոլոգիաների համատեղում է, որը թույլ է տալիս մատի մի հպումով ունենալ ժամանցի բազմազան ծառայություններ: Symbian օպերացիոն համակարգով աշխատող և սենսորային էկրանով այս սմարթֆոնն աշխատում է ինչպես 2G, այնպես էլ 3G+ ցանցերում: Սմարթֆոնը համալրված է նաև GPS-ով և ունի Nokia Maps ծառայությունը:

Հիշեցնենք, որ Orange Արմենիան աշխարհում երկրորդ օպերատորն է, որն իր ցանցում ներդրել է Wideband AMR* տեխնոլոգիան կիրառող HD ձայնի ծառայությունը, որի շնորհիվ մարդկային ձայնի բոլոր նրբերանգները լսելի են դառնում և նշանակալիորեն նվազեցվում է ֆոնային աղմուկը` ստեղծելով տպավորությունը, թե զրուցակիցներն իրար կողքի են գտնվում:

*ծանուցում. *Wideband AMR (Adaptive Multi-Rate) տեխնոլոգիան օգտագործում է ձայնի կոմպրեսիայի տեխնիկան, որի արդյունքում բարելավվում է աուդիո սպեկտրը և ստացվում է ձայնի` մեծապես լավացված որակ: HD ձայնը նշանակալիորեն փոխում է ձայնի աուդիո որակը, որը համեմատելի է AM ռադիոընդունիչի ձայնից CD-որակի ձայնի անցման հետ: Սա հնարավոր է դարձել նոր աուդիո կոդեկի օգտագործման շնորհիվ, որը թույլ է տալիս ձայնը փոխանցել ավելի լայն` 50-7000Հց հաճախականային տիրույթում, ի տարբերություն ստանդարտ շատ ավելի նեղ` 300-3400Հց հաճախականային տիրույթի:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 93% տոկոսը:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը վերջերս ներկայացրեց նաև BlackBerry լուծումը Հայաստանում:

Աղբյուրը` www.armtech.am

Դիտել են: 645 | Ավելացվել է: Armed
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100