հինգշաբթի, 2024 Մայ. 02, 15:31
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ

Orange-ն այսօր հայտարարեց Հայաստանում iPhone 4-ի պաշտոնական վաճառքի մասին: Orange-ի խանութներում iPhone 4-ը կարելի է ձեռք բերել հատուկ iPhone-ի համար մշակված սակագնային պլաններով: Այսպես, 16 և 32 ԳԲ հիշողությամբ iPhone 4 հեռախոսները կարելի է ձեռք բերել համապատասխանաբար 305 հազար և 360 հազար դրամով` Ամեն ամիս ամսական բաժանորդագրության հետ միասին: iPhone 4-ն առանձնանում է FaceTime ծրագրով, որի շնորհիվ տեսազանգի երազանքն իրականություն է դառնում: Այն աչքի է ընկնում նաև Apple-ի նորագույն Retina էկրանով, որը հեռախոսի համար երբևէ ստեղծված ամենաբարձր կետայնության էկրանն է, որն ապահովում է տեքստի, պատկերի ու տեսանյութի գերազանց որակ: iPhone 4-ն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ` LED լուսարձակով, HD բարձր հստակությամբ տեսաձայնագրման հնարավորություն, Apple-ի A4 պրոցեսոր, գիրոսկոպ և ապահովում է 40 տոկոսով ավելի երկար խոսելաժամանակ: Այն աշխարհում ամենաբարակ սմարթֆոնն է` պատրաստված ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 700 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 27 | Մեկնաբանություն (0)

Այսօր խոսել ընկերությունների հաջողությունների մասին և չանդրադառնալ հասարակության լայն շրջանակներում վերջիններիս ճանաչվածությունն ապահովող գործոններին, նշանակում է անտեսել այդ ընկերությունների հաջողությունների ամենամեծ երաշխիքն ապահովող հանգամանքները: Տնտեսական գործունեության ներկայիս անընդմեջ փոփոխվող պայմաններում աշխարհի առաջատար ընկերությունները ձգտում են առավել ճանաչելի դառնալ և իրենց շուրջը համախմբել որքան հնարավոր է շատ հավատարիմ սպառողներ: Այս տեսանկյունից ընկերության բրենդը դիտվում է որպես անփոխարինելի մարքեթինգային գործիք: Ընդ որում, որքան ճանաչված ու սիրված է բրենդն, այնքան ուժեղ է ընկերության մրցակցային առավելությունը: Եվ եթե, այս ամենի հետ մեկտեղ, ընկերություն ընդգրկվում է աշխարհի ամենաթանկ բրենդների տարբեր վարկանիշներում, ապա դա միմիայն խոսում է տվյալ ընկերության բացարձակ հաջողակ լինելու մասին:

Այս անգամ աշխարհի ամենաթանկ բրենդների ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 720 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 24 | Մեկնաբանություն (0)

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) սեպտեմբերի 22-ի հերթական նիստում Հանձնաժողովը որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության ենթարկել «ԱրմենՏել» ՓԲԸ -ին: Ըստ հանձնաժողովի պարզաբանումների` ընկերությունը սպառողներին մատուցվում է «Hi-Line» («Հայ Լայն») ծառայություն, որի շրջանակներում իրականացվող ակցիաների վերաբերյալ զանգվածային լրատվության (այդ թվում` Ընկերության ինտերնետային կայքով) և արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվում է տեղեկատվություն առ այն, որ «Hi-Line» ծառայությանը միանալու դեպքում այն կմատուցվի առանց որևէ վճարի` «0 դրամ մոդեմ, 0 դրամ միացում, 0 դրամ առաջին ամիսը»: Հանձնաժողով դիմած սպառողները բողոքել են, որ թեեւ մոդեմը հատկացվում է անվճար, սակայն, որպեսզի այն լիարժեք գործի, անհրաժեշտ է կատարել համակարգչային կարգավորումներ, միացումներ:

Նիստի ընթացքում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 713 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 24 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է http://speedtest.beeline.am կայքի գործարկման մասին: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` այն հնարավորություն է տալիս թեսթավորել ինտերնետ կապի արագությունը Beeline ցանցում: Ծառայությունը գործարկվել է տվյալների փոխանցման արագությունը թեսթավորելու բնագավառում համաշխարհային առաջատար հանդիսացող Ookla (www.ookla.com) ռեսուրսի տեխնոլոգիաների հիման վրա: «Այս կայքէջի գործարկումը թույլ կտա մեր բաժանորդներին միասնական օպերատորի ցանցում միացման արագության վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվություն ստանալ: Արդյունքում այն կհանդիսանա վերլուծական տվյալների հետաքրքիր աղբյուր, որը ցույց կտա միացման միջին արագության դինամիկան` կախված ցանցային սարքավորումներից, օրվա ժամանակահատվածից, սակագնային փաթեթներից և այլ չափանիշներից »,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօրվանից Beeline ցանցում Ինտերնետ-միացման արագությունը կարե ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 668 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 23 | Մեկնաբանություն (0)

Netcraft ընկերության վերլուծաբանները հաշվարկել են ինտերնետում առկա կայքերի ընդհանուր թվաքանակը: Այսպես, ընկերության վերլուծաբանների հրապարակած զեկույցի համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ինտերնետ միջավայրում հաշվառվում է 227 225 642 կայք, ընդ որում, ըստ վերլուծաբանների ներկայացրած տվյալների, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում վեբ կայքերի թվաքանակն ինտերնետում զգալի աճել է` շուրջ 14 մլն-ով: Նշենք նաև, որ վեբ-սերվերների շարքում արդեն հինգ ամիս անընդմեջ իր մասնաբաժինը զգալիորեն ավելացրել է Apache վեբ-սերվերը: Վերջինիս մասնաբաժինը վեբ-սերվերների շուկայում աճել է առավելապես շնորհիվ Microsoft IIS-ի և Google-ի կողմից սպասարկվող կայքերի թվաքանակի կրճատման: Ընդհանուր առմամբ, Apache ծրագրային վեբ-սերվերը մեկ ամսվա ընթացքում ապահովել է սպասարկվող կայքերի թվաքանակի աճ` գրանցելով 10 մլն կայք իր բազայում: Ինչ վերաբերում է ոչ ամերիկյան հոսթինգային ընկերություններին, ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 679 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 23 | Մեկնաբանություն (0)

Verbatim ընկերությունը ներկայացրել է գունավոր հիշողության քարտերի նոր սերիա` Store ‘n’ Go Clip-it, որոնք կարելի է ամրացնել յուրաքանչյուր հարթ մակերեսի, լինի դա փողկապ, վերնաշապիկի գրպան, թե պլաստիկ քարտ: Ի դեպ, գաղափարը ընտրվել է Red Dot 2010 դիզայներական հայտնի մրցույթի ժամանակ, որտեղ այն նվաճել է «Best of the Best» (ամենից ամենա) մրցանակը: Այս հիանալի հիշողության քարտերի մտքի հեղինակը Արման Էմամին է: Clip-it միանում է համակարգչին USB 2.0 ինտերֆեյսի միջոցով, և վաճառվում է ծիածանի բոլոր գույներով: Իսկ ինչ վերաբերում է ծավալին, ապա քարտերը կվաճառվեն 2 և 4 գիգաբայթ հիշողությամբ, համապատասխանաբար 8,99 և 11,49 եվրո արժողությամբ:
Աղբյուրը www.armtech.am
Դինել են: 713 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 20 | Մեկնաբանություն (0)

IPhone-ի բոլոր սիրահարների համար Orange-ն ունի նոր առաջարկ: Այսուհետ կարելի է ձեռք բերել 8ԳԲ հիշողությամբ iPhone 3G հեռախոսը 235 000 դրամով, որն իր մեջ ներառում է 6 ամսվա բաժանորդագրության վճարը: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` սա նշանակում է, որ վճարելով 235 000 դրամ և կնքելով մեկ տարվա պայմանագիր Ամեն ամիս 4000 սակագնային պլանի համար` բաժանորդները ոչ միայն նախկինի պես կօգտագործեն իրենց ամբողջ ամսական վճարը ու ամեն ամիս կստանան 1000 անվճար րոպե ցանկացած Orange համարի զանգահարելու համար և անվճար 250 ՄԲ ինտերնետ, այլ նաև, ի հավելումն գերազանց առաջարկին` չեն վճարի առաջին 6 ամիսների ամսական բաժանորդային վճարը: Դեռ ավելին, iPhone 3G 8ԳԲ հեռախոսը կարելի է ձեռք բերել ապառիկ: iPhone 3G 8ԳԲ հեռախոսների քանակը սահմանափակ է:
Աղբյուրը www.armtech.am
Դինել են: 650 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 19 | Մեկնաբանություն (0)

Օնլայն բանկային ծառայությունները (Internet banking) և ինտերնետի միջոցով բանկային հաշիվների վարումն այսօր դարձել են մեր կյանքի արդեն իսկ անբաժանելի մասը, և եթե ընդամենը մի քանի տարի առաջ ինտերնետի միջոցով սեփական բանկային հաշվից միջազգային փոխանցումներ և տարատեսակ վճարումներ իրականացնելը թվում էր ոչ ավանդական, ապա այսօր շատերն ուղղակի գերադասում են սեփական բանկային հաշիվների կառավարման այս տարբերակը: Նախ, այս դեպքում այլևս անհրաժեշտություն չկա ժամանակ վատնել հերթերում, կամ սահմանափակված լինել աշխատանքային ժամերով: Ինտերնետ բանկային ծառայությունները հնարավորություն են տալիս մեզանից յուրաքանչյուրին տնօրինել տեղեկատվության մեծ հոսքերի և մեկ «քլիքով» կառավարել այդ հոսքերի մեր բաժինը: Այս համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում` առաջարկելով ինտերնետ ցանցի միջոցով մուտք բանկային տեղեկատվությ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 832 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 19 | Մեկնաբանություն (0)

Ամառային ամիսներին ՀՀ ինտերնետ շուկան ցուցաբերեց որոշակի դրական միտումներ: Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները սպառողների ուշադրությունը գրավելու նպատակով այս երեք ամիսների ընթացքում, մեկը մյուսին հետևելով, հայտարարում էին ակցիաների, գնային նոր քաղաքանության և մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնման մասին: Այս ամենն, իհարկե, իր ոչ շատ էական, բայց, այնուամենայնիվ, դրական ազդեցություն ունեցավ ինտերնետ պրովայդերների կողմից առաջարկվող ինտերնետ կապի միջին արագության վրա: Այսպես, հուլիս և օգոստոս ամիսներին հունիս ամսվա համեմատությամբ հայաստանյան ինտերնետ պրովայդերների միջին արագությունների և օգտագործողների կարծիքների ցուցանիշները կրել են դրական փոփոխություն: www.speedtest.am կայքի ավելի քան 106000 այցելությունների մոտ 275000 չափումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության համաձայն ինտերնետ օգտագործողի ինտերնետ կապի ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 644 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 19 | Մեկնաբանություն (0)

Արդեն շատերին որպես հակա-Facebook հայտնի Diaspora սոցիալական կայքի հեղինակները բացահայտել են որոշ գաղտնիքներ: Մասնավորապես, պարզաբանվել է, թե կայքն ինչ հնարավորություններ է ունենալու և որ ամենակարևորն է` ինչ տեսքով է ներկայանալու ինտերնետային հասարակությանը: Այսպես, Diaspora կայքէջի մի քանի նկարներ հայտնվել են ընկերության պաշտոնական բլոգում, որտեղ ներկայացվել են նաև կայքի ծառայությունների վերաբերյալ որոշ պարզաբանումներ: Ակնկալվում է, որ նոր սոցիալական կայքն ինտերնետ-օգտագործողներին կառաջարկի այլընտրանքային նոր ծառայություններ: Մասնավորապես, սոցիալական կայքում ներդրված «Aspects» ծառայության միջոցով Diaspora-ի oգտագործողները կարղ են փոխանակել հաղորդագրություններ և նկարներ` ընտրված ընկերների խմբի շրջանակներում, կարող են բեռնել նկարներ և ամբողջական ալբոմներ` միանգամից: Հատկանշական է, որ նոր սոցիալական կայքի որպես գլխավոր առավելություն նշվում է ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 716 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Սեպ. 18 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 30 31 32 33 34 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100