Ուրբաթ, 2024 Մայ. 17, 11:02
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » Արխիվ


Ինչպես հայտնում է РБК-ն, նոր նախագիծն անվանել են «Gmail-ին սպանող», քանի որ Google ընկերության փոստային ծառայությունը կդառնա Facebook-ի էլփոստի հիմնական մրցակիցներից մեկը։

Facebook-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից։

Փորձագետների կարծիքով, Facebook-ի էլփոստի սեփական սերվիսը լավ հնարավորություններ ունի պայքարել այդ շուկայի առաջատարներ Gmail-ի, Yahoo Mail-ի, Hotmail-ի հետ։

Այսպիսով, Project Titan-ի գործարկումն ավելի սուր կդարձնի Facebook-ի եւ Google-ի մրցակցությունը։
Դինել են: 485 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Նոյ. 15 | Մեկնաբանություն (0)


Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են իրենց հեռախոսի կարգավորումներն անվճար ստանալ ոչ միայն հեռախոսի մենյուի միջոցով, այլ ավելի հարմարավետ եղանակով` Orange-ի վեբ կայքի միջոցով: «Օրանժ-Արմենիա» ընկերության հայտարարության համաձայն, կարգավորումները ստանալու համար անհրաժեշտ է այցելել www.orangearmenia.am կայքը և գլխավոր էջից մուտք գործել «առցանց կարգավորումներ» բաժինը: Հեռախոսահամարը և Orange գաղտնաբառը մուտքագրելուց հետո համակարգն ավտոմատ կերպով կճանաչի բաժանորդի հեռախոսի մոդելը և կառաջարկի ընտրել հետևյալ ծառայություններից` MMS, WAP, Orange TV կամ Orange World: Ծառայություններն ընտրելուց հետո բաժանորդն իր հեռախոսին կստանա դրանց կարգավորումները, որից հետո անհրաժեշտ կլինի միայն պահպանել կարգավորումները հեռախոսում: Orange TV ծառայությունն ընտրելու դեպքում Orange World WAP կայքի էջանիշը կհայտնվի բաժանորդի վեբ-բրաուզերի էջանիշերի ցանկում:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստ ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 579 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Նոյ. 13 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել «Աշնանային հեքիաթ» միջազգային հեղինակավոր երաժշտական մրցույթի հաղթող` Հայաստանի մանկական կամերային նվագախմբի մեծարման միջոցառումը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը շնորհավորել է պատանի երաժիշտներին նվագախմբի հիմնադրման առաջին տարեդարձի եւ հաղթանակի կապակցությամբ` հանձնելով ընկերության կողմից հուշանվերներ: Տոնական միջոցառումից հետո պատանի երաժիշտների համար կազմակերպվել է շրջայց Beeline Հաճախորդների սպասարկման կենտրոնում:  

«Հայաստանի մանկական կամերային նվագախումբը Հայաստանի առաջին երաժշտական նվագախումբն էր, որ մասնակցեց Պրահայում կայացած «Աշնանային հեքիաթ» փառատոնին եւ պատվով ներկայացրեց Հայաստանը: Վստահ եմ, որ այս հաղթանակն առաջինն է ապագա հաջողությունների շարքում եւ միջազգային բեմում մեզ սպասում են բազմաթիվ մրցանակներ», - ասել է Բեղլոյանը:

Նշենք, որ «Աշնանային հեքիաթ» միջազգային երաժշտակ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 551 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Նոյ. 12 | Մեկնաբանություն (0)

Ամերիկյան Xi3 ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Xi3 Modular Computer անվանմամբ մոդուլային համակարգիչը, հայտնում է Lenta.ru-ն։

Համակարգիչն իրենից խորանարդ է ներկայացնում։ Xi3 համակարգը կազմված է 3 մինի-պլատաներից, ալյումինե պատյանից։ Համակարգիչն ընդունակ է աշխատել 20Վտ-ով։

Համակարգչի փոքր մոդելը 849 դոլար արժեքով ԱՄՆ-ում հանվել է սահմանափակ վաճառքի, հայտնում է Computerworld-ը։ Սարքը լայն վաճառքի կհանվի 2011 թվականի սկզբին։

Դինել են: 574 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Նոյ. 12 | Մեկնաբանություն (0)

Ralph Lauren նորաձեւության տունն առաջինը աշխարհում իր գովազդը ներկայացրել է 4D ձեւաչափով: Լոնդոնյան խանութի ֆասադին տեղադրված գովազդը հոլոգրաֆիկ տեսահոլովակ է:

Անցորդները վախեցել են քառաչափ էֆեկտից, որի շնորհիվ պոլոյի հռչակավոր խաղացողը բառացիորեն դուրս է ցատկել գովազդից: Իրականության զգացումն այնքան մեծ է եղել, որ հոլոգրաֆիկ պատկերի փշրված բեկորներից մարդիկ հետ են ցատկել, գրում է Mignews-ը:

Լոնդոնյան տեսարանը գրեթե կրկնել է 19-րդ դարի «Գնացքի ժամանման» առաջին կինոցուցադրման հանդիսատեսների զգացումը:

Դինել են: 627 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Նոյ. 12 | Մեկնաբանություն (0)

Պարբերաբար Հայաստանը մասնակիորեն զրկվում է ինտերնետ կապից։ Հայաստանում ինտերնետի բացակայությունը հայաստանյան ինտերնետ մատակարարների կողմից հիմնականում պատճառաբանվում է Վրաստանում օպտիկա-մանրաթելային մալուխի վնասմամբ, որով Հայաստանը միանում է համաշխարհային ցանցին: Արդյունքում` ժամանակ առ ժամանակ մեր երկիրը մնում է գրեթե առանց ինտերնետի:

Սակայն «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ինտերնետի խափանումները կապել միայն Վրաստանի հետ՝ միշտ չէ, որ ճիշտ է։ Նրա խոսքով՝ ինտերնետի որակը եւ ընդհատումները բացատրվում են նաեւ Հայաստանում ինտերնետի օգտագործման ծավալների եւ արտաքին կապուղիների քիչ լինելով։

«Եթե մեծ քանակությամբ բաժանորդներ լինեն եւ բազմաթիվ կապուղիներ լինեն, կապի որակի փոփոխությունն ակնհայտ կդառնա։ Կշատանան օգտվողները, կավելանա ինտերնետի թողունակությունը, իսկ ընդհատումներ չեն լինի»,-ասաց Ա. Տոնեյանը։ Նրա խոսքով՝ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 666 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2010 Նոյ. 12 | Մեկնաբանություն (0)

Բջջային ձայնային և տեղեկատվական տվյալների շուկան առաջին չորս տարիների ընթացքում կդրսևորի զարգացման աննախադեպ միտումներ: Արդեն 2014 թվականին տնտեսության այս ոլորտում մատուցված բջջային ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների համախառն ծավալը կգերազանցի 1 տրիլիոն դոլարը: Նման կանխատեսում են ներկայացրել Gartner հետազոտական ընկերության վերլուծաբանները` մեկ զեկույցի շրջանակներում ամփոփելով համաշխարհային բջջային շուկայի զարգացման միտումների մասին իրենց ուսումնասիրությունները և կանխատեսումները: Հրապարակված զեկույցում նշվում է, որ բջջային ծառայությունների շուկայի աճն առաջին հերթին պայմանավորված կլինի կոնտեքստային ծառայությունների ընդլայնմամբ, բջջային գովազդի ու հավելվածների առավել տարածմամբ: Gartner հետազոտական ընկերության փոխնախագահ Նիկ Ջոնսի գնահատմամբ` կանխատեսում անելով մի քանի տարվա կտրվածքով, կարելի է վստահ ասել, որ բազմաբնույթ ծառայություները և սոցիալական ո ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 592 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Նոյ. 10 | Մեկնաբանություն (0)

Այսօր` նոյեմբերի 5-ին, լրացավ Հայաստանում Orange-ի կողմից ծառայությունների մեկնարկի առաջին տարին: Այս կապակցությամբ ընկերոթյունը հրավիրել էր մամլո ասուլիս` նվիրված ընկերության գործունեության մեկ տարվա արդյունքներին: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300,000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45,000 բաժանորդ: Ընկերության 3G+ ցանցն այսօր ծածկում է երկրի բնակչության 93%-ը:

Բրունո Դյութուայի խոսքերով` մեկ տարի առաջ իր տված խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար: Մասնավորապես, Orange-ի տնօրենի գնահատմամբ, Orange-ը հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այն ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 607 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Նոյ. 10 | Մեկնաբանություն (0)


Այսօր` նոյեմբերի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում Հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Այսպես, ՀՀ ՏՄՊՊՀ-ն, հաշվի առնելով մամուլում (մասնավորապես www.hetq.am կայք եւ «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված և Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները, որոշում է ընդունել անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրել է 7-օրյա ժամկետում գրավոր տարբերակով տեղեկատվություններ ներկայացնել ընկերության գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ: Հանձնաժողովը «Օրանժ Արմենիային» նաև պարտավորեցրել է ներկայացնել այն բաժանորդների թիվը, ովքեր մինչև պայ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 559 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Նոյ. 05 | Մեկնաբանություն (0)


Մեկնարկել է հայկական վեբ-կայքերի ArmNet Awards-2010 մրցանակաբաշխությունը: Ինչպես նշվում է հայկական կայքերի մրցանակաբաշխության պաշտոնական էջում` մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն կայքերը, որոնք համապատասխանում են մրցույթի պայմաններին, մասնավորապես նախատեսված են հայկական (հայաստան+սփյուռք) շուկայի համար, ներկայացնում են Հայաստանի, հայերի, սփյուռքի մշակույթը կամ ամբողջովին պատրաստված են Հայաստանում: Բոլոր այն կայքերը, որոնք համապատասխանում են վերոհիշյալ չափանիշներից գոնե մեկին, կարող են մասնակցել մրցույթին, որի համար անհրաժեշտ է ուղղակի գրանցվել armnetawards.am կայքում և իրենց կայքում տեղադրել մասնակցի վահանակը:

Armnnet Awards մրցույթն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլում, որը կտևի նոյեմբերի 10-30-ը, ինտերնետ օգտագործողները քվեարկում են իրենց նախընտրած կայքերի համար armnetawards.am կայքում: Երկրորդ փուլում մասնակցում են 75 կայքեր, որոնք առաջին ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 598 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Նոյ. 05 | Մեկնաբանություն (0)

« 1 2 ... 27 28 29 30 31 ... 35 36 »
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100