Ուրբաթ, 2024 Ապր. 19, 22:23
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 14 » Orange նորարարության մրցանակ`ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի ուսանողների համար
00:45
Orange նորարարության մրցանակ`ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի ուսանողների համար

Orange-ը հիմնում է Orange Նորարարության մրցանակ հայ ուսանողների համար: Այդ մասին այսօր հայտարարել են Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ, Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Orange Նորարարության մրցանակին կարող է արժանանալ Երևանի Պետական Համալսարանի կամ Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա մինչև վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա: Ուսանողներն իրենց հայտերն ու նախագծերը կներկայացնեն Orange Արմենիայի գրասենյակ: Նախագիծը հաստատվել է երեք տարվա համար` հետագայում երկարացման հնարավորությամբ: Առաջին մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ:

Հայաստանյան այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է Հայաստանի այն երկու մեծ կրթական հաստատությունների` ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի ռեկտորներին, որոնք պատրաստում են հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ, և ներկայացրել է նրանց Տեխնոկենտրոնի գործունեությունը և Orange Labs-երում հայ ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները:

«Հայաստանը առանձնահատուկ երկիր է Ֆրանս Տելեկոմ Խմբի համար: Շատ կարճ ժամանակահատվածում Orange Արմենիան շշմեցուցիչ աշխատանք է կատարել նորարարության ոլորտում և կարողացել է գործարկել բազմաթիվ նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնք նույնիսկ շատ եվրոպական զարգացած շուկաներում դեռևս գոյություն չունեն: Ես զարմացած եմ տեսնել, թե հայերը որքան են կարևորում և որոնում նորարարություններ և նոր տեխնոլոգիաներ: Սա նաև մի երկիր է, որն ունի նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, և մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք այդ գաղափարներին իրականություն դառնալ », ասաց Իվ Տիրոդը:

« Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում, ինչը թույլ է տալիս մեզ ունենալ համաշխարհային ամենավերջին նորարարությունները: Մենք շատ ուրախ ենք Տեխնոկենտրոնի հետ այս սերտ համագործակցության և ցուցաբերած մշտական աջակցության համար: Մեր այնպիսի նորարարական ապրանքներ և ծառայություններ, ինչպես HD ձայնը, Ֆլայբոքսը, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետը և այլն այստեղ գործարկվել են Տեխնոկենտրոնի հետ սերտ համագործակցությամբ: Մենք նաև ուրախ ենք լինել միջնորդ հայ տաղանդավոր ուսանողների համար, որպեսզի նրանք իրենց հմտությունները խորացնեն Տեխնոկենտրոնում », ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ`4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը: Տեխնոկենտրոնը, օգտվելով Orange Labs-երում ստեղծված գաղափարներից և տեխնոլոգիաներից, մշակում և առաջարկում է ճիշտ ապրանքներն ու ծառայություները ճիշտ պահին, Oraneg-ի գործունեության տիրույթում որքան հնարավոր է շատ երկրների համար: Տեխնոկենտրոնի` 22 ազգության 450 աշխատակիցներն աշխատում են Փարիզում, Լոնդոնում և Ամմանում:

Տեխնոկենտրոնի ամենատպավորիչ նմուշների ընտրանին կցուցադրվի Երևանում Orange Expo ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի Orange-ի գլխավոր խանութում հոկտեմբերի 15-ից 17-ը և բաց կլինի լայն հանրության համար:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 93% տոկոսը:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 675 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: orange, Օրանժ-Արմենիա
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100