Չնայած Microsoft-ի բոլոր ջանքերին՝ խուսափել Windows 8 օպերացիոն համակարգի վերաբերյալ տեղեկությունների վաղաժամկետ տարածումից, ինտերնետում հայտնվել է ապագա օպերացիոն համակարգի թեստային ամբողջացումը։
Ինչպես գրում է Ferra.ru-ն, Windows 8-ը հիշեցնում է Windows 7 օպերացիոն համակարգը, մանավանդ եթե ուշադրություն չես դարձնում պաստառների վրա։ Սակայն որոշ նշաններ վկայում են, որ մեր առջեւ ապագա ծրագրային պլատֆորմն է, որի լուրջ մշակումը, դատելով ամենից, սկսվել է անցած տարի։
|