Ապրիլի 14-ի գիշերային ժամերին վնասվել է Հայատանն ինտերնետով ապահովող «Կավկազուս օնլայն» արտաքին կապուղին: Ինչպես տեղեկացրեց «ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, կապուղու վերականգնման աշխատանքն ավարտվել է առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում: Բեղլոյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով վերջին 20 օրվա ընթացքում արտաքին կապուղիների հաճախակի վնասմա դեպքերը, «ԱրմենՏել» ընկերությունը, հնարավոր է, եւս մեկ արտաքին կապուղի ռեզերվացնի:
Նշենք, որ վերջին 22 օրվա ընթացքում արտաքին կապուղիների խափանման 3 դեպքն է գրանցվում: Առաջին դեպքում, մարտի 28-ին, Վրաստանում վնասվել էր Հայաստանն ինտերնետով ապահովող արտաքին կապուղիների հանգույցը: 4 արտաքին կապուղիներից 3-ը շարքից դուրս էին եկել:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ «արտաքին կապուղիները վնասել է 75-ամյա պղինձ որոնող մի կին», եւ անհայտ պատճառներով միայն երեք օր անց հայտարարվեց կնոջ անունը` Հայաստան Շաքարյան: Կի
...
Կարդալ ամբողջը »