Ճապոնիայում ստեղծվել է KMR-M6 սարքավորում, որն իրենից մեխանիկական միջատ է ներկայացնում: Այդպիսի սխեման թույլ է տալիս ոչ միայն հաջողությամբ շարժվել ցանկացած մակերեւույթի հետ, այլ նաեւ ձեւափոխել քայլքը:
Ռոբոտը կարող է տարբեր արագություններով տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ, տեղում բարձրանալ ու իջնել, պտտվել իր առանցքի շուրջը, հաղորդում է compulenta.ru-ն:
Սարքավորումը լիցքավորվում է 10,8 վոլտանոց մարտկոցով:
KMR-M6-ի չափսերը (բարձրությունը 14-21 սմ, լայնքը` մոտ 30 սմ) հարմար են դարձնում տնային պայմաններում նրան օգտագործելու համար:
Ռոբոտ-սարդը վաճառքի կհանվի մայիսին եւ կարժենա մոտ 895 դոլար: