|     | | Վիճակագրություն |  |   Մեկնաբանություններ: 69  Ֆորումներ: 102/508  Նկարներ: 77  Բլոգներ: 14  Նորություններ: 353  Բեռնումներ: 1074   Կայքադարան: 15   Խաղեր: 214  Հ.Տ.Հ: 64  Հյուրերի գիրք: 39 
 
 Ընդանուր: 1 Հյուր: 1 Անդամ: 0 | 
 | 
   | 
|  |  | Գլխավոր » 2011 » Ապրիլ » 24 
 | | 
 Բավարական կառավարության անձնական տվյալների պաշտպանության հարցերով լիազոր ներկայացուցիչ Թոմաս Կրանիգը Apple կոնցեռնից պահանջել է մինչեւ մայիսը 10-ը պարզաբանումներ ներկայացնել iPhone-ի եւ iPad-ի սեփականատերերի տվյալների «տեղաշարժերի» վերաբերյալ:
 «Նույնիսկ խոշոր կոնցեռնը, որը Գերմանիայում բիզնես է իրականացնում, պետք է հավատարիմ լինի գերմանական օրենքներին», - հայտարարել է Կրանիգը, գրում է Gazeta.ru-ն: Եթե Apple-ը չարձագանքի, ստիպված կլինի վճարել մինչեւ 300 հազար եվրո տուգանք: Ավելի վաղ տեղեկատվություն կար այն մասին, թե iPhone եւ Android հեռախոսները իրենց գտնվելու վայրի մասին պարբերաբար տվյալներ են փոխանցում Apple-ին եւ Google-ին: Նշվում էր, թե իբր Google-ն ու Apple-ը տեղեկություններ են հավաքում սմարթֆոների տերերի տեղաշարժի վերաբերյալ, որպեսզի դուրս գան օգտվողների տեղայնացումը որոշելու վրա հիմնված ծառայությունների շուկա: Ներկայումս այդ շուկայի ծավալը 2,9 մ
		
		... 
		
			Կարդալ ամբողջը » | 
| 
 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքի հաճախելիությունը տարեկան կտրվածքով կազմել է 400 հազար: Այդ մասին այսօր` ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
 Նրա խոսքով, ամեն տարի թանգարան են այցելում մոտ 120 հազար մարդ (չհաշված ապրիլի 24-ին այցելողները), այդ թվից 70-80 հազարը` զբոսաշրջիկներ են:
 
 Ներկայումս կայքը ներկայացված է չորս լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն: Ապագայում ծրագրում է ավելացնել նաեւ ֆրանսերեն եւ գերմաներեն:
 
 Ըստ Դեմոյանի` ադրբեջանական քարոզչությանը հակազդելու գործում մեծ ձեռքբերում է «baku.am» կայքի ստեղծումը: Նրա հաճախելիությունը կազմել է մոտ 40 հազրա, արդեն կոտրելու մի քանի փորձեր են արվել:
 
 | 
| 
 Ճապոնիայում ապրիլի 23-ին 82 տարեկանում վախճանվել է «Sony»-ի նախկին նախագահ Նորիո Օգան, ով նաեւ մեծ ներդրում է ունեցել խտասկավառակների տարածման գործում:
 Օգան ճապոնական հայտնի ընկերության նախագահն էր 1982-1995թթ.: Ավելի ուշ նա հեռացավ ակտիվ ղեկավարությունից եւ ընկերությունում զբաղեցնում էր ներկայացուցչական պաշտոն:
 
 Հիմնականում հենց Օգայի ջանքերի շնորհիվ էր, որ լայն կիրառություն գտավ խտասկավառակը` CD-ին: Բացի այդ, նրա ղեկավարության տարիներին «Sony» ընկերությունը էլեկտրոնային տեխնիկա արտադրողից վերածվեց նաեւ երաժշտության, կինոյի, համակարգչային խաղերի ոլորտում գործող կորպորացիայի:
 
 Հայտնի է նաեւ, որ Օգան է մտածել «Sony» լոգոտիպը: Ընկերությունում աշխատելուն զուգահեռ նա միաժամանակ զբաղվում էր դասական երաժշտությամբ:
 
 | 
 | 
 |  |  |