Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը LiveJournal-ի իր բլոգում վրդովմունք է հայտնել այդ ծառայության նկատմամբ հաքերական գրոհի կապակցությամբ:
«Որպես ակտիվ օգտագործող` այդ գործողությունները համարում եմ վրդովեցուցիչ եւ անօրինական», - հայտարարել է Մեդվեդեւը եւ նշել, որ կատարվածով պետք է զբաղվեն ինչպես LiveJournal-ի ղեկավարությունը, այնպես էլ իրավապահները, գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ առաջին մասշտաբային հաքերային գրոհը LiveJournal-ի վրա եղել է մարտի 30-ին, որի արդյունքում ծառայությունը մի քանի ժամ չի գործել: Գրոհները կրկնվել են նաեւ ապրիլի 4-ին եւ 6 –ին: Հաքերների գործողությունները կոնկրետ բլոգի ուղղված չեն եղել, ինչն էլ LiveJournal-ի ղեկավարությանը թույլ է տալիս եզրակացնել, որ գրոհի նպատակն ամբողջ ծառայությունն է: