ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. մայիսի 31-ը միևնույն գումարի դիմաց կանխավճարային բաժանորդները կարող են ակտիվացնել կրկնակի մեծ ինտերնետ փաթեթներ: Օրինակ, *477*20# հրահանգն ուղարկելու դեպքում բաժանորդի հաշվից կգանձվի 400 դրամ, սակայն 10-ի փոխարեն բաժանորդը կստանա 20ՄԲ ծավալով ինտերնետից օգտվելու հնարավորություն: Փաթեթ կարելի է ակտիվացնել` հավաքելով *477*փաթեթի չափը# և սեղմելով զանգահարելու կոճակը: Կանխավճարային բաժանորդների համար յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: