Ուրբաթ, 2024 Մար. 29, 10:04
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 1 » Տեսաձայնասկավառակների շուկայում գործող ստուդիաները բողոքում են ոլորտը կարգավորող օրենքից
13:22
Տեսաձայնասկավառակների շուկայում գործող ստուդիաները բողոքում են ոլորտը կարգավորող օրենքից

Մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի կիրառությունն առայժմ կասեցվել է։ Օրենքը առաջացրել է տեսաձայնասկավառակների շուկայում գործող մի խումբ ընկերությունների դժգոհությունը, որոնց մասին էլ մարտի 31-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ իրենց կարծիքները հայտնեցին՝ «Ադմանս փրոդաքշն» ընկերության տնօրեն Շավարշ Ղարիբյանը եւ «Հայ ֆայ» ստուդիայի տնօրեն Արտաշես Բոստանջյանը։


«Մենք Հայաստանում գործող 15-20 տարվա ստուդիաներ ենք, ովքեր օրինական վճարում են պետությանը բոլոր հարկերը, սակայն ստացվում է, որ այս նոր օրենքի համաձայն մենք համարվում ենք պիրատ»,-ասաց Ա. Բոստանջյանը՝ նշելով, որ նոր օրենքի համաձայն իրենք պարզապես իրավունք չունեն վաճառել որեւէ հայ կամ արտասահմանյան հեղինակի ստեղծագործություն՝ ֆիլմ, երաժշտություն, եթե ձեռք չեն բերել տվյալ ստեղծագործության իրավատիրոջ թույլտվությունը։

Ա. Բոստանջյանի խոսքով, սակայն Հայաստանում անհնար է ձեռք բերել որեւէ արտասահմանյան հեղինակի ստեղծագործության տարածման թույլտվություն, քանի որ Հայաստանում հեղինակային իրավունքի հարցերով զբաղվող միակ ընկերությունը՝ «Հայհեղինակը» արտասահմանյան որեւէ ստեղծագործողի հեղինակային իրավունքի հարցերով չի զբաղվում:

«Ստացվում է, որ այդ հարցերով պետք է զբաղվենք մենք, իսկ դա ոչ միայն ծախսատար է, այլեւ բավականին ժամանակատար, իսկ ըստ օրենքի այդ ամենի համար մենք ունենք ընդամենը 90 օր, իսկ ժամկետը լրանալու պարագայում այդ բոլոր գործողությունները պետք է սկսել նորից»,-ասաց Ա. Բոստանջյանը։

Շավարշ Ղարիբյանի խոսքով՝ իրենք ցանկանում են, որպեսզի օրենքի քննարկումներին անպայման ներգրավվեն ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի օրենքի փոփոխությունները ճիշտ կատարվեն։

«Օրինակ՝ արտասահմանյան ընկերությունների հետ պայմանագրեր հնարավոր չէ ձեռք բերել, իսկ մեր բնագավառի շատ կազմակերպություններ այս բիզնեսի համար վարկեր են վերցրել եւ ձեռք են բերել մեծ քանակի ապրանքներ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը: Եթե այսօր այս օրենքը կիրառվի, ստացվում է, որ այդ ամենը հավասարվում է զրոյի»,-ասաց Շ. Ղարիբյանը՝ նշելով, որ իրենք ցանկանում են, որպեսզի պետությունը տրամադրի դրոշմապիտակներ` նախկինում թողարկված ստեղծագործությունների համար, բնականաբար, վճարով։

«Մենք պատրաստ ենք գնել այդ դրոշմապիտակները։ Պետք է այնպիսի լուծում գտնել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները խուսափեն մեծ կորուստներից»,-ասաց Շ. Ղարիբյանը։
Դիտել են: 482 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100