Հոլանդական Philips ընկերությունն ազատվելու է հեռուստացույցների թողարկման ստորաբաժանումից: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ընկերությունը այդ ստորաբաժանման 70 տոկոսը վաճառելու է չինական պայմանագրային TPV Technology ընկերությանը: Գործարքի թիվը չի հաղորդվում:
Philips-ն իրեն կպահի ստորաբաժանման բաժնետոմսերի 30 տոկոսը, նաեւ գումարներ կստանա իր ապրանքանիշը արտադրվող հեռուստացույցների վրա օգտագործելու համար: Ամենամյա մուծումների չափը կազմելու է առնվազն 50 միլիոն եվրո:
Բիզնեսի վաճառքի որոշումը կայացրել է ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրանս վան Հաութենը, ով զբաղեցրել է պաշտոնը 2011թ. ապրիլի 1-ից:
|