Նորվեգական Opera Software ընկերությունը թողարկել է բջջային բրաուզերների նոր վարկածները: Նոր Opera Mini 6 եւ Opera Mobile 11 բրաուզերներում բարելավել են սենսորային աջակցությունը:
Մասնավորապես կատարելագործվել են մուլտիսենսորային կառավարման (pinch and zoom) հնարավորությունները, նաեւ բարելավել են էջերի պտտեցման մեխանիզմները: Mini-ի եւ Mobile-ի նոր վարկածները օպտիմալացվել են պլանշետներում աշխատանքի համար:
|