Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 21-ին մասնակցել է երկրի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրացման հանձնաժողովի նիստին` նվիրված 2010թ. արդյունքներին:
Բաղդասարյանի խոսքով, այդ ոլորտում «զգալի առաջընթաց» է արձանագրվել: Այսպես, 2008 եւ 2009 թվականներին տեղի ունեցած հարձակումներից հետո 2010 թվականը «հանգիստ» է եղել: «2010թ. Հայաստանի պետական մարմինների կայքերի վրա հաքերային հարձակումներ չեն եղել»,- ասել է Բաղդասարյանը:
Այդ կապակցությամբ Բաղդասարյանը նշել է Հայաստանում մատակարարվող ինտերնետի որակի լավացումը: