|     | | Վիճակագրություն |  |   Մեկնաբանություններ: 69  Ֆորումներ: 102/508  Նկարներ: 77  Բլոգներ: 14  Նորություններ: 353  Բեռնումներ: 1074   Կայքադարան: 15   Խաղեր: 214  Հ.Տ.Հ: 64  Հյուրերի գիրք: 39 
 
 Ընդանուր: 1 Հյուր: 1 Անդամ: 0 | 
 | 
   | 
|  |  | Գլխավոր » 2011 » Մարտ » 23 
 | | 
 Շուտով Հայաստանի քաղաքացիները կարող են առավել հեշտ ձեւով ստանալ սոցիալական քարտ:
 Սոցիալական քարտը ապրիլի 1-ից կարելի է ստանալ online: Այս մասին ասաց «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Գայանե Ղարագյոզյանը: Նրա խոսքով`կենտրոնի ներդրած ցանցային համակարգի միջոցով քաղաքացիները կարող են գրանցել իրենց տվյալները «Նորք» կենտրոնի` www.norq.am կամ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` www.mss.am ինտերնետային կայքերի համապատասխան հատվածում, իսկ երկու աշխատանքային օր հետո անձը հաստատող փաստաթղթով կարող են ներկայանալ կենտրոն եւ ստանալ իրենց սոցիալական քարտը:
 
 Նշենք, որ սոցիալական քարտը տրամադրվում է անվճար:
 
 | 
| 
 Առաջին անգամ Երեւանում այսօր` մարտի 23-ին ժամը 19։00-ին «Բյուրոկրատ» գրախանութում կկազմակերպվի «PowerPoint + Karaoke» ոչ ավանդական միջոցառման առաջին demo տարբերակը, որը միավորում է զվարճանքը, ուսումը, մրցակցությունը եւ մարդկանց։ Կազմակերպիչը «Նախագծերի կառավարման հայկական ասոցացիան» է (APMA):
 «Կազմակերպիչները նախօրոք պատրաստում են PowerPoint մի քանի շնորհանդես, սակայն դրանց բովանդակությունը մասնակիցներ համար գաղտնի է մնում: Փաստորեն, ստացվում է այնպես, որ մասնակիցները տեղյակ չեն, թե հաջորդ էջում ինչ են ներկայացնելու: Նրանք պետք է արագ կողմնորոշվեն ու շփում հաստատեսն լսարանի հետ: Այս մասին ասաց միջոցառման կազմակերպիչներից Հայկ Ասրիյանցը: Նրա խոսքով` միջոցառումն առաջին անգամ կանցկացվի ընկերական շրջապատում, իսկ դրան կմասնակցեն հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ: Հ. Ասրիյանցի խոսքով` ներկայացվող շնորհանդեսների թեմաները տարբեր են լինելու, իսկ յուրաքանչյուր մասն
		
		... 
		
			Կարդալ ամբողջը » | 
| 
 Apple ընկերությունը դատի է տվել Amazon-ին: Դատական հայցում Apple-ը մեղադրում է ԱՄՆ խոշոր օնլայն-ռիթեյլերին App Store ապրանքանիշն ապօրինի օգտագործելու մեջ, որը պատկանում է Սթիվ Ջոբսի ընկերությանը:
 Դատական հայցում, որը Կալիֆորնիայի շրջանային դատարանը վարույթ է ընդունել մարտի 18-ին, նշվում է, որ Amazon-ը Apple-ի ապրաքանիշն օգտագործում է սեփական նպատակներով` առանց կալիֆորնիական ընկերության համապատասխան թույլտվության: Apple պահանջում է դատարանից արգելել Amazon-ին օգտագործել իրեն պատկանող ապրանքանիշը: Ընկերությունը միաժամանակ պահանջում է փոխհատուցում տրամադրել, որի չափն առայժմ չի նշվում:
 
 | 
| 
 «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook ցանցում SMS-ծանուցման ծառայության գործարկման մասին:
 Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ` իրենց «պատին» կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաեւ SMS հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին եւ այլ: Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման եւ SMS-հաղորդագրության ստացման վարձի: Դեպի Facebook ուղարկվող մեկ SMS-հաղորդագրության արժեքը մինչեւ 2011թ հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ, անկախ բաժանորդի սակագնային պլանից: Անվճար SMS-ծանուցումներից օգտվելու համար Facebook-ից օգտվող Beeline բջջային ցանցի բաժանորդը պետք է գրանցի իր հեռախոսահամարը Facebook-ի անձնական էջի «Բջջային տարբերակ» բաժնում, կամ 3266
		
		... 
		
			Կարդալ ամբողջը » | 
| 
 Նորվեգական Opera Software ընկերությունը թողարկել է բջջային բրաուզերների նոր վարկածները: Նոր Opera Mini 6 եւ Opera Mobile 11 բրաուզերներում բարելավել են սենսորային աջակցությունը:
 Մասնավորապես կատարելագործվել են մուլտիսենսորային կառավարման (pinch and zoom) հնարավորությունները, նաեւ բարելավել են էջերի պտտեցման մեխանիզմները: Mini-ի եւ Mobile-ի նոր վարկածները օպտիմալացվել են պլանշետներում աշխատանքի համար:
 
 | 
 | 
 |  |  |