Երեքշաբթի, 2024 Ապր. 16, 17:12
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մարտ » 29

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի 15 ուսանողներ «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանի հայկական ռեսուրսները կհամալրեն էկոլոգիայի բնագավառին վերաբերող 140 հոդվածներով: «1 տոկոս գիտելիք սերունդներին» խորագիրը կրող աշխատանքների շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` մարտի 29-ին։ Աշխատանքները ստեղծվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՊՏՀ Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի համագործակցության արդյունքում:


Ծրագրի նպատակն է երիտասարդներին ներգրավել գիտության ոլորտում, ինչպես նաեւ ինտերնետային հանրագիտարանում ավելացնել հայկական հոդվածների թիվն ու հզորացնել ինտերնետային հայկական ռեսուրսները: Այս մասին ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Տաթեւիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ պիլոտային այս ծրագիրն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ «Վիքիփեդիա» ազատ հանրագիտարանի հայկական շտեմարանը համալրելու գործում աշխատել են ոչ թե անհատներ, ինչպես դա ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 478 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 29 | Մեկնաբանություն (0)

Հայաստանում պիրատության ցուցանիշը մեկ տարում նվազում է առավելագույնը 3-4 տոկոսով, ոչ ավելի: Մինչեւ կառավարությունը չգնի լիցենզիոն ծրագրեր, այդ տոկոսը չի իջնի։ Այս մասին այսօր` մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։


Նրա խոսքով՝ ամբողջ կառավարությունից Հայաստանում ընդամենը երկու նախարարություն է օգտագործում լիզենզիոն ծրագրեր՝ Արդատադատության ու Կրթության եւ գիտության նախարարությունները։

«Ներկայումս Հայաստանում պիրատության ցուցանիշ 90 տոկոս է, իսկ դա նշանակում է, որ այն ընդգրկում է ե’ւ կառավարությունը ե’ւ բիզնես դաշտը, ե’ւ մանր, միջին, փոքր բիզնեսը, նաեւ հասարակական սեկտորը»,-ասաց Ն. Մկրտչյանը։ Նա որպես այս տարվա ձեռքբերում նշեց հատկապես մեծ բիզնես ընկերությունների շրջանունում փոփոխությունները։

«Մեծ ընկերություններն արդեն 70 տոկոսով լեգալ դաշտում են, մասնավորապես բանկերի ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 421 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 29 | Մեկնաբանություն (0)

Երեւանի ժամանակով 22։30-ի սահմաններում վերականգնվել է Վրաստանի տարածքով Հայաստան ինտերնետ կապի բնականոն մատակարարումը։ Այս մասին տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։


Ինչպես արդեն նշել էր computers.do.am-ը մարտի 28-ին Վրաստանի տարածքում վնասվել էին «Տելեսորեա»-ի եւ «ՍովԻնտել»-ի ընկերությունների Հայաստանը ինտերնետով ապահովող արտաքին կապուղիները։

Նշենք, որ Հայաստանի ինտերնետը ապահովվում է 5 արտաքին կապուղիներով։
Դինել են: 604 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 29 | Մեկնաբանություն (0)

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ 3 ընկերություն՝ «Արմինկոն», Ucom-ը եւ Crossnet-ը, թույլտվություն են ստացել Հայաստանում նոր տիպի՝ առանց աշխարհագրական դիրքի ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ առաջարկելու։ Ընկերությունները ծառայությունը պետք է տրամադրեն 060 կոդով։


Crossnet ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը ավելի վաղ զրույցում ասել էր, նոր տիպի՝ առանց աշխարհագրական դիրքի ֆիքսված հեռախոսակապը հնարավորություն կտա ցանկացած վայրում եւ ցանկացած քանակի հեռախոսահամարներ ունենալ ինտերնետի միջոցով եւ անհրաժեշտ չի լինի հեռախոսալար անցկացնել՝ կապ տրամադրելու համար: Այն հատկապես հարմար է խոշոր ընկերությունների համար։

Նախորդ տարվա սեպտեմբերից՝ ընկերությունը նմանատիպ ծառայություն է տրամադրում: 060 կոդին հաջորդող վերցանիշ հեռախոսահամարների առաջին երկու նիշը 37 է։ Ինչպես հայտնեցին Crossnet ընկերությունից, ներկայումս ընկերության տրամադրած ֆիքսված հե ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 534 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 29 | Մեկնաբանություն (0)

Վրաստանում վնասվել է Հայաստանի ինտերնետ կապուղիներից 2-ը։ Ինչպես տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, Վրաստանում վնասվել է «Տելեսորեա»-ի եւ «ՍովԻնտել»-ի արտաքին կապուղիները։


«Ներկայումս վրաց մասնագետները վերականգնման աշխատանք են կատարում, խոստացել են, որ Երեւանի ժամանակով ժամը 21։30-ի սահմաններում կապուղիները կսկսեն գործել»,-ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ այժմ աշխատանք է տարվում մյուս ինտերնետ մալուխների ինտերնետ տրաֆիկը վերաուղղորդելու Hi Line-ի առանց ինտերնետի մնացած բաժանորդներին։

Ucom ընկերության բաժանորդները եւս տուժել են արտաքին կապուղիների Վրաստանում տեղի ունեցած խափանումից։ Ինչպես տեղեկացրին ընկերության տեխնիկական բաժնից, ներկայումս բաժանորդների կապը դանդաղ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ինտերնետն ապահովվում են 5 արտաքին կապուղիներով։
Դինել են: 555 | Ավելացրել է: Admin | Տեղադրվել է: 2011 Մար. 29 | Մեկնաբանություն (0)

Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մարտ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100