«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «ինտերնետի թշնամիների» հերթական ցանկը:
Մասնագետների կարծիքով, «ինտերնետի թշնամիներ» են ճանաչվել Մյանմարը, Չինաստանը, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Վիետնամը:
«Հսկողության տակ» հայտնված երկրների ցանկում են Ավստրալիան, Բելառուսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Թուրքիան, Թունիսը, ԱՄԷ-ն, Մալազիան, Լիբիան, Էրիտրեան, Բահրեյնը, Հարավային Կորեան, Շրի Լանկան, Թայլանդն ու Ռուսաստանը:
Կազմակերպությունը նշում է, որ աշխարհի մոտ 60 պետություններ օգտագործում են օնլայն-գրաքննության գործիքներ, իսկ ողջ աշխարհում 119 մարդ գտնվում է ճաղերի հետեւում, քանի որ «ինտերնետն օգտագործել են իրենց կարծիքն արտահայտելու համար: