Microsoft ընկերության հիմնադիր Փոլ Ալլենը ՄԻԳ-29-ը կործանիչ է ձեռք բերել, գրում է The Daily Herald թերթը։ Փաստաթղթերը ձեւակերպվել են մարտի 9-ին։ Ինքնաթիռը պաշտոնապես գտնվում է Ալլենին պատկանող Vulcan Wardirds ընկերությունում:
Պոլ Ալլենը օդանավեր սկսել է հավաքել 1998-ից: Ինչպես նշված է Flying Haritage Collection կայքում, հավաքածուի մեջ ներառված են Supermarine Spitfire, Mrsserschnitt BF-109 եւ Hawker Hurricane մարտական ինքնաթիռներ։ Ուսումնասիրությունների արդյունքում The Daily Herald-ի փոխանցմամբ՝ Ալլենը 2002 թվականից երազում էր ձեռք բերել ՄԻԳ-29-ը, հաղորդում է Lenta.ru.-ն։
2010թվականին Ալլենը, ըստ Forbes ամսագրի, միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում էր 37-րդ հորիզոնականը։ Microsoft ընկերության հիմնադրի կարողությունը գնահատվել է 13,5 միլդ դոլար։ Ամենահարուստ մարդն աշխարհում երկար տարիներ համարվել է Ալլենի գործընկեր Բիլլ Գեյթսը։