ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Facebook սոցիալական ցանցի հիմնադիր եւ սեփականատեր Մարկ Ցուկերբերգից մուգ կապույտ գույնի, սպիտակ տառերով Facebook մակագրությամբ վերնազգեստ է նվեր ստացել։
«Սա մեր երախտագիտության համեստ նշանն է։ Սա այն դեպքի համար է, եթե Դուք ցանկանանք հագնվել ինձ նման»,- նվերը հանձնելիս ասել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սա բարձր նորաձեւության նմուշ է, շատ գեղեցիկ է, շնորհակալություն»,- ասել է Բարաք Օբաման։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Օբաման եղել էր Facebook-ի Կալիֆորնիա նահանգի գրասենյակում եւ հանդիպել է սոցիալական ցանցի օգտագործողների հետ։
|