հինգշաբթի, 2024 Ապր. 25, 07:45
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մարտ » 30 » Լիցենզիո՞ն, թե՞ ոչ լիզենցիոն ծրագրեր
12:29
Լիցենզիո՞ն, թե՞ ոչ լիզենցիոն ծրագրեր

Լիցենզիոն, թե ոչ լիզենցիոն ծրագրեր կիրառելու խնդրի առաջ կանգնած են շատերը. չնչին գումարով ձեռք բերել անհրաժեշտ ծրագրի ոչ օրինական տարբերա՞կը, թե՞ գումար վճարել եւ ձեռք բերել լիզենցիոն ծրագիրը։


BSA (Բիզնես սոֆթ ալիանս) միջազգային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում 2010թ.-ին «Մայքրոսոֆթ»-ի իրավունքների խախտման 18 դիմում է ներկայացրել ոստիկանություն, որոնցից 15-ի դեպքում ընկերության հեղինակային իրավունքները խախտելու համար «Մայքրոսոֆթ» ընկերությանն է փոխանցվել 18 000 դոլարին համարժեք դրամ: Հեղինակային իրավունքների խախտման երեք դեպքով հարուցվել են քրեական գործեր:

«Հայաստանում հիմնական խախտումները կատարվում են դիսկեր եւ համակարգիչներ վաճառող խանութները»,-ասաց BSA միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հայաստանյան խանութները ոչ միայն չեն տեղեկացնում, այլեւ խորհուրդ են տալիս գնել ոչ լիցենզիոն ծրագրեր, փորձում են հակառակում համոզել։

NEWS.am- Ինովացիայի թղթակիցը հարցումներ կատարեց հայաստանյան համակարգիչներ վաճառող խանութներում պարզելու համար, թե ի՞նչ արժեն լիզենցիոն ծրագրերը, կարելի՞ է արդյոք համակարգիչ ձեռք բերել ոչ օրինական ծրագրերով, եւ որն է օրինական ծրագրի առավելությունը։

Հարցումները ցույց տվեցին, որ հայաստանյան խանութներից համակարգիչ կարելի է ձեռք բերել հիմնականում օրինական ծրագրերով: «Մայքրոսոֆթ»-ի ամենապարզ Windows 7 մեկնարկային լիցենզիոն տարբերակն արժե 24,500 դրամ, որը բավարար է տնային համակարգչի համար, իսկ այլ տարբերակները ավելի թանկ արժեն։

Fine ընկերության գլխավոր մենեջեր Ինեսա Սահակյանի խոսքով՝ իրենք առաջարկում են համակարգիչներ միայն լիցենզիոն ծրագրերով, այլ կերպ պարզապես իրավունք չունենք դա օրենքի խախտում է։ Այս մասին ասաց նա՝ նշելով, որ լիցենզիոն ծրագրերը ունեն մի շարք առավելություններ՝ դրանք ավելի քիչ խոցելի են, վիրուսների տեսանկյունից եւ ավելի ապահով։

«Մենք հաճախորդին բացատրում ենք դրա առավելությունները, իսկ նա արդեն որոշում է ինքը»,-ասաց Ի. Սահակյանը։

Համակարգչային խանութները հիմնականում առաջարկում են համակարգիչներ լիզենցիոն ծրագրերով կամ կարող եք ձեռք բերել համակարգիչ անվճար ժամանակավոր ծրագրով, իսկ այնուհետեւ ինքներդ տեղադրեք «մշտական» ծրագրեր։ Սակայն օրենքի այս արգելքը կարելի է նաեւ հեշտությամբ «հաղթահարել»։ Որոշ խանութներ առաջարկում են նաեւ այլընտրանքային տարբերակներ: 

«X» խանութ-սրահի (անունը փոխված է) վաճառող-խորհրդատուի խոսքով՝ լիցենզիոն եւ ոչ լիցենզիոն ծրագրերի մեջ տարբերություն չկա. «Միակ տարբերությունն այն է, որ պարզապես մի դեպքում դուք վճարում եք 30 հազ. դրամ, իսկ մյուս դեպքում ընդամենը 5 հազ. դրամ»,-ասաց նա։

«Y» խանութից էլ ասացին, որ հնարավոր է իրենց մոտից համակարգիչ գնել միայն լիցենզիոն ծրագրով. «Եթե չեք ուզում այդքան վճարել, մեզ մոտից համակարգիչ գնեք, հետո մենք ձեզ համար կտանք, կզանգեք կգան ձեզ համար էժանով ծրագիր կգցեն»։

«Z» խանութից էլ ասացին, «Եթե տան համար է, հանգիստ կարող եք ոչ լիցենզիոն ծրագիր վերցնել, ոչ ոք չի ստուգում, իսկ եթե ընկերություն եք` կարող է տուգանեն, օրենքով չի թույլատրվում»։

Իսկ գնել լիցենզիո՞ն, թե՞ ոչ լիզենցիոն ծրագրեր. ընտրությունը ձերն է։


Դիտել են: 636 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մարտ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100