Շաբաթ, 2024 Ապր. 20, 16:53
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 11 » ԻՏՁՄ. Հայաստանում կստեղծվի տեխնոլոգիական համալսարան
21:29
ԻՏՁՄ. Հայաստանում կստեղծվի տեխնոլոգիական համալսարան

Այսօր` ապրիլի 8-ին, կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 11-րդ Համագումարը, որի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը: Ինչպես իր ելույթում ընդգծեց Հովհաննես Ավոյանը` նախորդ հանրագումարից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում ԻՏՁՄ-ը ունեցել է զգալի ձեռքբերումներ, ինչի մասին խոսում են միության կողմից կազմակերպված միջոցառումներն ու իրականացված բազմաբնույթ ծրագրերը: ԻՏՁՄ նախագահը վստահորեն փաստեց. «Հայաստանի ՏՏ ոլորտում անընդմեջ առաջընթաց է արձանագրվում»: Հատկանշական է, որ Հովհաննես Ավոյանը, միևնույն ժամանակ, նշեց, որ գերակա ճյուղ հայտարարաված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր չկան բավարար թվով մասնագետներ։ Այս ուղղությամբ, ԻՏՁՄ նախագահի փոխանցմամբ, արդեն այս տարվա ընթացքում միությունը լուրջ քայլեր է ձեռնարկելու, որոնք ուղղված կլինեն ՏՏ մասնագետների պատրաստմանը։ Նախատեսվում է, որ Հայաստանում, Ճարտարագիտական համալսարանի հենքի վրա, կստեղծվի տեխնոլոգիական համալսարան: Որոշակիորեն նպատակ է սահմանվել նաև Հայաստանում տեխնոլոգիկան ընկերությունների քանակը առաջիկա տարիների ընթացքում հասցնել 1000-ի: Այսօր այս ընկերությունների թիվը տատանվում է 300-ի սահմաններում:

Համագումարի շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանն, ով տեղեկացրեց, որ այսօր Արցախում արդեն իսկ կան լուրջ նախադրյալներ` ՏՏ ոլորտի զարգացման համար, և Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություններին հրավիրեց գործունեություն ծավալել նաև ԼՂՀ-ում: «Չնայած Արցախում ևս ՏՏ ոլորտը հայտարարված է գերակա ճյուղ, սակայն էական արդյունք դեռ չունենք։ Զգալի փոփոխություններ ունեցանք անցյալ տարի, երբ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար կազմակերպեց շրջայց հայկական ՏՏ կազմակերպություններում։ Մեկ ամիս անց էլ հանդիպում կազմակերպվեց Արցախում, որը Արցախի ՏՏ ոլորտի վերածննդի սկիզբը դարձավ»,-նշեց Կարեն Եսայանը։

Համագումարի ընթացքում, ընդհանուր առմամբ, ներկայացվեցին ԻՏՁՄ 2010 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, ընդունվեց ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը, ինչպես նաև առաջադրվեցին և ընտրվեցին միության վարչության անդամները: Համագումարին ներկա էին ինչպես Տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների, այնպես էլ հանրապետության նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ` ընդհանուր մոտ 150 մասնակիցներ և հյուրեր:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով, հիմնադիրներն են «Միգմա», «Ալգորիթմ», «Լինկ», «Հայկական ծրագրեր», «Արմինկո» և «Սեդիթ» ընկերությունները:

ԻՏՁՄ անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է: 2011թ. մարտի 11-ի դրությամբ նրանց թիվը հասել է 52-ի: Միության անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec ցուցահանդես-ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:

Դիտել են: 607 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: ԻՏՁՄ, ՏՏ ոլորտ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100