Առաջին դոմենները «պոռնկագրական» .XXX գոտում հայտնվել են ցանցում, գրում է The Register-ը: Գրանցված առաջին հասցեներն են sex.xxx-ը, xxx.xxx-ը եւ porn.xxx-ը:
Համապատասխան դոմենային գոտին բացելու առաջին փորձերն արվել են 11 տարի առաջ:
Դոմենների գրանցումը կատարվելու երեք փուլով, մինչեւ 2011 թվականը: Ամեն մի դոմենի արժեքը լինելու է 60-70 դոլար, գրում է Lenta.ru-ն:
Այս պահի դրությամբ, արդեն 600 հազար հայտ է ներկայացվել .XXX գոտու գրանցվելու համար:
|