Շաբաթ, 2024 Ապր. 20, 00:35
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մարտ » 29 » Հայաստանում ապրիլից ֆիքսված հեռախոսակապի ծառայություն կառաջարկեն եւս երկու ընկերություններ
12:49
Հայաստանում ապրիլից ֆիքսված հեռախոսակապի ծառայություն կառաջարկեն եւս երկու ընկերություններ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ 3 ընկերություն՝ «Արմինկոն», Ucom-ը եւ Crossnet-ը, թույլտվություն են ստացել Հայաստանում նոր տիպի՝ առանց աշխարհագրական դիրքի ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ առաջարկելու։ Ընկերությունները ծառայությունը պետք է տրամադրեն 060 կոդով։


Crossnet ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանը ավելի վաղ զրույցում ասել էր, նոր տիպի՝ առանց աշխարհագրական դիրքի ֆիքսված հեռախոսակապը հնարավորություն կտա ցանկացած վայրում եւ ցանկացած քանակի հեռախոսահամարներ ունենալ ինտերնետի միջոցով եւ անհրաժեշտ չի լինի հեռախոսալար անցկացնել՝ կապ տրամադրելու համար: Այն հատկապես հարմար է խոշոր ընկերությունների համար։

Նախորդ տարվա սեպտեմբերից՝ ընկերությունը նմանատիպ ծառայություն է տրամադրում: 060 կոդին հաջորդող վերցանիշ հեռախոսահամարների առաջին երկու նիշը 37 է։ Ինչպես հայտնեցին Crossnet ընկերությունից, ներկայումս ընկերության տրամադրած ֆիքսված հեռախոսակապից օգտվում է մոտ 2000 բաժանորդ, որոնք հիմնականում խոշոր եւ միջին ընկերություններ են, իսկ դրանց մեջ ֆիզիկական անձանց թիվն ավելի քիչ է։  

«Արմիկո» ընկերությունը ֆիքսված հեռախոսակապի ծառայություն կսկսի տրամադրել ապրիլից՝ 060 կոդին հաջորդող վեցանիշ հեռախոսահամարների առաջին երկու նիշը կլինի 27։ Ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը զրույցում ասաց, որ ծառայությունը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում, մնացել է ընդամենը ծառայության գինը որոշել եւ տրամադրել այն։ Ա. Ալեքսանյանի խոսքով՝ գինը կլինի մրցակցային։

Ucom ընկերությունը եւս ապրիլի 1-ից կսկսի տրամադրել ֆիքսված հեռախոսակապի ծառայություն։ Ընկերության տրամադրած ֆիքսված հեռախոսակապի 060 կոդին հաջորդող վեցանիշ հեռախոսահամարը կսկսվի 44-ով։ Ընկերության տեղեկատվական բաժից հայտնեցին, որ ֆիքսված հեռախոսակապի ներցանցային զանգերի սակագինը կլինի 1դրամ/րոպեն, դեպի Հայաստանի ֆիքսված հեռախոսակապի այլ օպերատորներ զանգերի արժեքը 5 դրամ/րոպեն։

«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը՝ ասաց, որ «ԱրմենՏել» ընկերությունը ողջունում է ֆիքսված հեռախոսակապի ոլորտում նոր ընկերությունների մուտքը շուկա եւ պատրաստ է մրցակցության։

«Ֆիքսված հեռախոսակապի ոլորտում գների փոփոխությունը կապված կլինի նաեւ նոր ընկերությունների մուտքից եւ նրանց գնային առաջարկներից»,-ասաց Ա. Բեղլոյանը։


Դիտել են: 535 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մարտ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100