Երեւանի ժամանակով 22։30-ի սահմաններում վերականգնվել է Վրաստանի տարածքով Հայաստան ինտերնետ կապի բնականոն մատակարարումը։ Այս մասին տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։
Ինչպես արդեն նշել էր computers.do.am-ը մարտի 28-ին Վրաստանի տարածքում վնասվել էին «Տելեսորեա»-ի եւ «ՍովԻնտել»-ի ընկերությունների Հայաստանը ինտերնետով ապահովող արտաքին կապուղիները։
Նշենք, որ Հայաստանի ինտերնետը ապահովվում է 5 արտաքին կապուղիներով։
|