Երեքշաբթի, 2024 Ապր. 23, 19:47
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 22 » «Հակերախուլիգանական պահվածք» Գյումրիի քաղաքապետի դեմ. Վարդան Ղուկասյանը Facebook-ում չկա
13:20
«Հակերախուլիգանական պահվածք» Գյումրիի քաղաքապետի դեմ. Վարդան Ղուկասյանը Facebook-ում չկա

Facebook սոցիալական ցանցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից բացված էջում քաղաքապետը ապրիլի 17-ին տեղեկացրել է գյումրեցիներին, որ «մոտ ապագայում հատուկ Ամենափրկչի տեսքը պահպանելու համար հատելու ենք բոլոր եղեւնիները, որոնք գտնվում են հրապարակում, որպեսզի ստանա եվրոպական տեսք: Աստված պահապան բոլորիս»:


Ի պատասխան` Siranuysh Gevorgyan անունով սոցիալական ցանցի օգտատերն արտահայտել է իր զարմանքը. «Պարոն քաղաքապետ ո՞վ է ասել , որ բոլոր եղեւնիների հատումից հրապարակը ավտոմատ եվրոպական տեսք կունենա»: Իսկ օգտատեր Gayane Harutyunyan-ն իր զարմանքն արտահայտել է հետեւյալ կերպ. «Պարոն Ղուկասյան, Դուք ձեր կյանքի ընթացքում գոնե մեկ ծառ տնկե՞լ եք»: Մեկ այլ օգտվող` Սիրանուշ Աբրահամյանը քաղաքապետի առաջարկից իր համար արել էր հետեւյալ բացահայտնումը. «Վերջապես գտա այն հարցիս պատասխանը, թե ինչու են մարդիկ ծառ կտրում, որը բացի գեղեցկությունից նաեւ թթվածնի աղբյուր է: Պատասխան` եվրոպական տեսքի համար: Եկեղեցուն եվրոպական տեսք տա՞լ... »:

Մինչդեռ Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը կտրականապես հերքում է, որ սոցիալական ցանցի այդ էջը բացել է Գյումրիի քաղաքապետը: նա տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանը Facebook-ում չունի էջ եւ առաջին անգամը չէ, որ ինչ-որ մարդիկ քաղաքապետի անունից էջ են բացում Facebook սոցիալական ցանցում: Այդպիսի երկու–երեք դեպք է եղել. «Հետեւաբար քաղաքապետը ոչ մի կապ չունի այնտեղ գրվող որեւէ հայտարարության հետ: Մենք բազմիցս դիմել ենք սոցիալական ցանցի ադմինիստրացիային, որ Գյումրիի քաղաքապետի անունից բացվող յուրաքանչյուր էջ ինչ-որ մարդկանց ձեռքի գործն է եւ ինքը կապ չունի դրա հետ: Ես չգիտեմ` դա ինչ հակերախուլիգանական պահվածք է»:

Պատասխանելով այն հարցին, թե դիմել են արդյոք իրավապահ մարմիններին, Աղեկյանն ասաց. «Իմ ունեցած տվյալներով, չենք դիմել, բավարարվել ենք Facebook-ի ադմինիստրացիային նամակ գրելով»:

Ինչ վերաբերում է եղեւնիների ճակատագրին, ապա Աղեկյանը տեղեկացրեց, որ եղեւնիներին որեւէ վտանգ չի սպառնում եւ հավելեց, որ եղեւնիների հետ կապված քաղաքապետարանը բազմիցս հանդես է եկել համապատասխան հայտարարություններով եւ արտահայտել իր դիրքորոշումը:

Հավելենք, որ Վարդան Ղուկասյանից Facebook սոցիալական ցանցում էջը բացվել է մարտի 23-ին:

Դիտել են: 507 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100