Google-ը Android սմարթոնների համար ձայնային եւ վիդեոչաթ է թողարկել։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում։
Տեսազանգ կատարելու համար բավական կլինի սեղմել Google Talk-ի էկրանի աջ անկյունում տեղակայված տեսախցիկի պատկերով պատուհանը, հայտնում է Lenta.ru-ն։
Google Talk-ի նորացված տարբերակը փորձարկելու հնարավորություն կունենան Nexus S սմարթֆոնի սեփականատերերը։
Google-ը ձայնային եւ վիդեոչաթ թողարկել է՝ հետեւելով Apple-ի օրինակին։
|