Fring-ը Android եւ iOS պլատֆորմների միջոցով խմբային տեսազանգերի ծառայություն կմատուցի: Այդ մասին տեղեկացնում է fring-ի կայքը:
Fring-ի բջջային տեսաչատով կարեղ են շփվել միաժամանակ միչեւ չորս օգտագործողներ: Սմարթֆոնի էկրանին հայտնվում են զրույցի բոլոր մասնակիցների պատկերները, գրում է Lenta.ru-ն:
Զանգերը, այդ թվում` խմբային, fring-ի ցանցի ներսում անվճար են: Գումար գանձվում է միայն ինտերնետի մատուցման համար: Այդ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սմարթֆոնը միացված լինի բջջային երրորդ կամ չորրորդ սերնդի ցանցի կամ Wi-Fi ցանցին:
|