Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքի հաճախելիությունը տարեկան կտրվածքով կազմել է 400 հազար: Այդ մասին այսօր` ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով, ամեն տարի թանգարան են այցելում մոտ 120 հազար մարդ (չհաշված ապրիլի 24-ին այցելողները), այդ թվից 70-80 հազարը` զբոսաշրջիկներ են:
Ներկայումս կայքը ներկայացված է չորս լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն: Ապագայում ծրագրում է ավելացնել նաեւ ֆրանսերեն եւ գերմաներեն:
Ըստ Դեմոյանի` ադրբեջանական քարոզչությանը հակազդելու գործում մեծ ձեռքբերում է «baku.am» կայքի ստեղծումը: Նրա հաճախելիությունը կազմել է մոտ 40 հազրա, արդեն կոտրելու մի քանի փորձեր են արվել:
|