Չորեքշաբթի, 2024 Ապր. 24, 09:39
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Մարտ » 31 » Բացվել է նոր բլոգ գործարարների համար
13:13
Բացվել է նոր բլոգ գործարարների համար

Բացվել է «Հայաստանի բիզես աշխարհը» բլոգը www.Doing-business-in-armenia.com հասցեով, որի նպատակն է Հայաստանի գործարարների համար ստեղծել մի հարթակ, որտեղ նրանք կկարողանան ներկայացնել իրենց կարծիքները Հայաստանի բիզնես միջավայրի եւ խնդիրների լուծումների վերաբերյալ:


Բլոգի հիմնադիրը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն է (www.bsc.am ), որի տնօրեն Սամվել Գևորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բլոգի ստեղծման մտահղացումն առաջացել է «Բի Էս Սի»-ի՝ կողմից հրատարակված «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» գրքի արձագանքների եւ բիզնես միջավայրի առողջացմանը վերաբերող քննարկումների ընթացքում։ «Իսկապես հայ գործարարներին անհրաժեշտ է մի այնպիսի միջավայր, թեկուզ վիրտուալ, որտեղ նրանք կկարողանան ազատ արտահայտել իրենց մտքերը, ներկայացնել իրենց փորձը, առաջարկել լուծումներ։ Մեր կարծիքով ինտերնետն այսօր լավ հնարավորություն է գործարար ակումբ ձեւավորելու համար, ինչը եւ փորձելու ենք իրականացնել այս բլոգի միջոցով»,- ասաց Ս. Գեւորգյանը՝ նկատելով, որ ներկայումս դեռ նորաբաց կայքում գործարարները ակտիվ չեն, սակայն առաջիկայում գրանցվող գործարարների ակտիվություն են ակնկալում:

«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանի գործարարները ինտերնետում հիմնականում պահպանողական են և ոչ ակտիվ, սակայն «սառույցը տեղից շարժվում է», եւ նրանք էլ կամաց-կամաց փորձում են նոր միջոցներից օգտվել: Բացի դրանից ստեղծված ռեսուրսը փորձի, գիտելիքի հնարավորություն է տալիս, որը նաեւ կարող են մեկնաբանել եւ ամենակարեւորը իրենց հարցերին անկեղծ պատասխաններ ակնկալել, սա շատ կարեւոր հանգամանք է յուրաքանչյուր բլոգի համար»,- ասաց «Բի Էս Սի»-ի տնօրենը՝ ավելացնելով, որ հետագայում ակնկալում են, որ կայքի այցելուներ կդառնան նաեւ բլոգերում եւ սոցիալական կայքերում ակտիվություն ցուցաբերող պետական պաշտոնյաները, ինչպես նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքահայերը։
Դիտել են: 614 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մարտ 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100